RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1019, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԽԱՎԱՐՈՒՄ». ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երեկ` հունիսի 26-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Խավարում» գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան: Երեւանի պետական կամերային թատրոնից տեղեկացնում են, որ 14 րոպեանոց ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին. «Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը` երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանն ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում»:

Նախագիծն իրականացվել է այս տարի, ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարի հեղինակը Արա Երնջակյանն է, օպերատորը Սուրեն Թադեւոսյանը: Դերերում հանդես են եկելՙ Մելիսա Բրաունը, Վիգեն Ստեփանյանը, Ժաննա Թամիզյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արամ Կարախանյանը, Սենիկ Հարությունյանը: Մտահղացումը իրականացվել է «Երկաթ» փրոդաքշնի կողմից Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» խաղարկային մրցույթում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ