RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 897, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸՙ ԳԵՐԽՆԴԻՐ

«Բարձրագույն կրթության բանագավառում պրակտիկայի կազմակերպումը շարունակում է մնալ որպես կրթական համակարգի «աքիլլեսյան գարշապար»,- նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մանկավարժական համալսարանում երեկ մեկնարկած «Անընդհատ (շարունակական) պրակտիկայի արդիականացումը եւ կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման ժամանակ:

Նախարարը հույս հայտնեց, որ մանկավարժական կրթության բանգավառում պրակտիկայի նոր մոդելի մշակումն ու ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի որակը, ապա նկատեց նաեւՙ Մանկավարժական համալսարանը վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն ցուցաբերում է միջազգայանցման եւ արդիականացման նախանձելի տեմպեր` ցույց տալով, որ Հայաստանի կրթական համակարգում բուհը կարողանում է արժանապատիվ եւ կարեւոր գործընկեր լինել:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը , անդրադառնալով գիտաժողովի թեմային, ընդգծեց, որ մանկավարժական կրթության գործընթացում պրակտիկայի արդյունավետ եւ բովանդակային կազմակերպման լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Միջազգային գիտաժողովի մասնակից, Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզմանը ներկայացրեց Ուկրաինայի բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների գործնական պատրաստության հիմնական ուղղություններըՙ ընդգծելով, որ մանկավարժական ծրագրերի, պրակտիկայի դրույթների համապատասխանեցումը կարեւոր քայլ է մանկավարժական կադրեր պատրաստելու գործում միասնական լինելու համար:

Գիտաժողովի աշխատանքերը շարունակվեցին երկու մասնաճյուղերովՙ Մանկավարժական պրակտիկայի խնդիրները բուհական կրթության համակարգում եւ Տեսական եւ գործնական պատրաստվածության խնդիրները բարձրագույն մանկավարժական կրթության արդիականացման գործընթացում:

Գիտաժողովը կշարունակվի մինչեւ հուլիսի 5-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ