RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 869, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԹԵՎԻ ՄՈՏ

Հուլիսի 1-ից Տաթեւի վանք այցելողները կարող են օգտվել զբոսաշրջային նոր ծառայություններից: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը :

Ըստ News.am-ի` զբոսաշրջային նոր համալիրը կոչվում է «Տաթեւի դարպասներ», բացի ճոպանուղուցՙ ներառում է ժայռագնացություն, օդապարիկների վարձույթ, հետիոտն կամ հեծանվով շրջագայություն, աուդիոգիդեր: Բացվել է նաեւ հուշանվերների խանութ, իսկ «Տաթեւատուն» ռեստորանում մատուցում են հիմնականում այդ տարածաշրջանի կերակուրներըՙ ժինգյալով հաց, տոլմաներ եւ այլն: Այցելուները ցանկության դեպքում կարող են գիշերել Գորիսի 13 հյուրանոցներում կամ Տաթեւի, Հալիձորի ու Շինուհայրի զբոսաշրջային տներում. միայն Տաթեւում 84 այդպիսի տուն կա:

Վահան Մելիքսեթյանի փոխանցմամբ` արդեն 2 շաբաթ կլինի, որ գործում է նաեւ Տաթեւի վանքի մոտ տեղակայված բիոզուգարանը: Նրա խոսքովՙ բիոզուգարանն իրենց չի պատկանում, սակայն ուրախ են, որ վերջապես գործում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ