RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 955, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄՐՑԱՆԱԿ ՆԿԱՐՉՈՒՀԻ ԶԱԲԵԼ ԲԵԼՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Շրջանային արվեստների եւ մշակույթի «Փեյնթ կրիք» կենտրոնի 3-րդ տարեկան մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ռոչեստրի (Միչիգան) «Ռոյալ պարկ» հյուրանոցում հունիսի 13-ինՙ հոծ բազմության ներկայությամբ, տեղեկացնում է «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթը:

Մրցանակներ շնորհող այս ծրագիրը սկսել է գործել 1982-ից արվեստի տարբեր բնագավառներումՙ ստեղծագործական աշխատանքները խթանելու նպատակով: Այս տարվա մրցանակներին արժանացել է ութ արվեստագետ, որոնցից մեկը եղել է Տրոյ քաղաքը (Միչիգան) ներկայացնող հայազգի Զաբել Բելյանը, սեփականատերը եւ տնօրենը «Բելյան արվեստի կենտրոնի», որը երկար տարիներ երիտասարդ արվեստագետներին խրախուսելու վայր է հանդիսացել: Իր ամուսնուՙ դոկտ. Կարապետ Բելյանի հետ, Զաբելը նշանակալի ներդրում է ունեցել քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում: Ինքն էլ կայացած նկարչուհի: Նրա ջրաներկ ու յուղաներկ բնանկարները եւ կերամիկական ստեղծագործությունները հիացրել են շատերին:

Հանդիսության ընթացքում ցուցադրվել են կարճամետրաժ տեսահոլովակներ ութ արվեստագետների անցած ստեղծագործական կյանքի մասին: Դրան անմիջապես հետեւել է հյուրասիրությունը, որը վարել է «Դետրոյթ նյուզ» թերթի արվեստի բաժնի պատասխանատու Մայքլ Հոդջեսը: Ներկա է եղել նաեւ քաղաքապետ Դեյն Սլեյտերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ