RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 973, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԱՐՍԵՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Վրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում հանդես եկած հայ շախմատիստներից առավել հաջող ելույթ ունեցավ Արսեն Դավթյանը, որը մինչեւ 8 տարեկանների մրցաշարում դարձավ հաղթող: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ ադրբեջանցի Էլշան Սուլեյմանլիից: Արսենը 9 պարտիաներից 8-ում հաղթեց, իսկ միակ պարտությունը կրեց 7-րդ տուրում Սուլեյմանլիից:

Տարիքային այս խմբում 7,5 միավորով 3-րդ մրցանակակիր դարձավ Ռոբերտ Մուրադյանը: 5-րդ տեղը գրավեց Գոռ Փիլիպոսյանըՙ 6,5 միավոր: Ընդհանուր առմամբ տարիքային այս խմբում Հայաստանը ներկայացրին 12 պատանի շախմատիստներ:

Մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարում 2-րդ տեղը գրավեց Շանթ Սարգսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Շանթը կես միավոր զիջեց մրցաշրջանի հաղթող, ադրբեջանցի Վուղար Ասադլիին, որի հետ ոչ-ոքի էր խաղացել: Հայ շախմատիստն անպարտելի էր: Նա տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Տարիքային այս խմբի մրցաշարում Հայաստանից հանդես եկան 13 շախմատիստներ:

Մինչեւ 8 տարեկան աղջիկների մրցավեճում բրոնզե մեդալի արժանացավ Աննա Պողոսյանը: Նա վաստակեց 7 միավոր: Չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց վրացի Դիանա Լոմայանՙ հաղթելով բոլոր մրցակցուհիներին, այդ թվում նաեւ Աննային: Նրա հայրենակցուհի Լիլե Գումբերիձեն 8 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ