RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 872, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ

Եվրոգավաթների մրցաշարերին նախապատրաստվող «Փյունիկն» ու «Գանձասարը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրին: Խաղն աչքի ընկավ գոլերի առատությամբ: Մրցակիցներից յուրաքանչյուրը 3-ական գնդակ խփեց: «Փյունիկից» աչքի ընկան Տարոն Ոսկանյանը (11 մ), Սարգիս Բալոյանն ու Գագիկ Պողոսյանը: «Գանձասարից» 2 գոլ խփեց Նարեկ Բեգլարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի նորեկ Արտակ Գրիգորյանը, որը Կապան է տեղափոխվել «Ուլիսից»:

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Երեւանի «Արարատը» ստուգողական խաղում 2-1 հաշվով հաղթեց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականին, որն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացնում Հանքավանում: Հիշեցնենք, որ մինչ այդ պատանեկան հավաքականը 0-2 հաշվով պարտվել էր «Գանձասարին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ