RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1070, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՏՈՒԺՈՂ, ԱՅԼՙ ՄԵՂԱԴՐՅԱ՞Լ

Հ. Հ.

Փաստաբան Հայկ Ալումյանը գրություն է ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանինՙ բողոքարկելով ՊՆ քննչական ծառայության որոշումը, համաձայն որի հետաձգվել է զինվորական հոսպիտալում գտնվող, ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ներկայացնելու մասին փաստաբանի միջնորդությունը: Նախաքննական մարմինը տուժողի իրավահաջորդ է ճանաչել Արտակ Բուդաղյանի հորըՙ Էմիլ Բուդաղյանին, իսկ գնդապետինՙ ոչ, պատճառաբանությամբ, թե գործով մի շարք քննական դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն է զգացվում: Փաստաբանի ներկայացմամբՙ գոյություն ունեցող փաստեր կան, եւ դրանց հիման վրա Բուդաղյանին պետք էր ճանաչել տուժող, ոչ թե հետաձգել միջնորդությունը:

Ըստ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանիՙ Բուդաղյանին որպես տուժողի ճանաչելու միջնորդությունը հետաձգվել է, որպեսզի որոշվիՙ արդյոք անձը հանցագործությունի՞ց է տուժել: Ավելինՙ զինդատախազը չի բացառել, որ անհրաժեշտ քննական գործողություններով Բուդաղյանը գուցե ընդգրկվի որպես մեղադրյալ:

Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպից հետո Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայրըՙ Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել Երեւան: Հարուցված գործի շրջանակներում կալանավորվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդինՙ Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ այնտեղ կմնան մինչեւ նախաքննության փուլի ավարտը:

Այս առումով հետաքրքրական է, որ Սուրեն Խաչատրյանը, ում անվան դիմաց բազմաթիվ հանցագործություններ կան, եւ որ իբր իր տան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ կամ տանը չի եղել, կամ քնած է եղել, ընդամենը հրաժարական ներկայացրեց եւ ազատվեց մարզպետի պաշտոնից: Նա գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ: Զավեշտալին նաեւ այն է, որ միայն հեռուստաընկերությունների համար նախատեսված «ասուլիսի» ժամանակ զինվորական դատախազը հանձն առավ դառնալ նախկին մարզպետի փաստաբանն ու պաշտպանել Խաչատրյանին: Չենք բացառում, որ Բուդաղյանին որպես տուժողի չներգրավելն ու որպես մեղադրյալի ներկայացնելը նույն սցենարից է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ