RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



ՖՐԱՆՍԻԱ

Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 869, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Պ. Ք.

Նա խոսել էր «իսլամական օկուպացման» մասին

Եվրոխորհրդարանը հուլիսի 2-ին ձայների մեծամասնությամբ որոշեց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Ֆրանսիայի աջակողմյան Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենին:

Ֆրանսիայի իրավապահ մարմինները Լը Պենին կասկածում են ռասայական ատելության հրահրման մեջ: Կուսակցապետը ավելի վաղ իրեն անվանել էր այլախոհ, որին հետապնդում են սեփական համոզմունքի ազատ արտահայտման համար:

Դատախազությունը Լը Պենի դեմ գործ էր բացել 2011-ին: Առիթը 2010-ին Լիոնում նրա արած հայտարարություններն էին, նշում է Ֆրանսպրեսը: Այն ժամանակ նա ֆրանսիական քաղաքների փողոցներում զանգվածաբար նամազ անող մահմեդականներին համեմատել էր Ֆրանսիայի նացիստական օկուպացման պատկերների հետ: Նա ասել էր. «Սկզբում մեր երկրում աճեց լաչակավոր կանանց թիվը: Նրանց փոխարինելու եկան փարանջաները, իսկ հիմա արդեն փողոցները լի են նամազ անող մահմեդականներով: Հարկավոր է ազնվորեն ասելՙ սա օկուպացիա է առանց տանկերի ու զինվորների, բայց օկուպացիա է: Եվ մարդիկ տառապում են դրանից»:

Լը Պենի կողմնակիցների բողոքներից հետ 2011-ին Փարիզի իշխանությունները արգելեցին փողողներում զանգվածաբար նամազ անել: Ավելի ուշ ընդունվեց օրենք, որն արգելում է հասարակական վայրերում երեւալ դեմքը ծածկող հագուստով:

Ազգային ճակատի հիմնադիր Ժան-Մարի Լը Պենի դուստր Մարին Լը Պենը եվրոպացի ձախերի քննադատությունների մշտական թիրախն է: Անօրինական ներգաղթի եւ միջմշակութային հարաբերությունների վերաբերյալ նրա արտահայտած մտքերը համարվում են խիստ արմատական: ԵՄ բյուրոկրատական կառույցներում եւս չեն սիրում նրան, քանի որ դեմ է եվրոպական սերտ ինտեգրացմանը, հանդես է գալիս Ֆրանսիայի ինքնուրույնության պահպանման օգտին:

Բուն Ֆրանսիայում Մարին Լը Պենը որոշակի ժողովրդականություն է վայելում: Նախագահական վերջին ընտրությունների առաջին փուլում նա ստացավ քվեների 18 տոկոսը, գրավելով 3-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ