RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆ

Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1067, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ

Հ. Ծ.

Ամերիկայի (արեւելյան շրջանի) Հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) գրասենյակից տեղեկացնում են, որ Կապիտոլ Հիլում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Ամերիկայի Հայ դատի (արեւելյան շրջան) գործադիր տնօրեն Միշել Հակոբյանի հետ:

Իլինոյսից, Մերիլենդից, Մասաչուսեթսից, Միչիգանից, Նյու Ջերսիից եւ Նյու Յորքից հանդիպումներին մասնակցող օրենսդիրների հետ քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «ճշմարտություն եւ արդարություն» պահանջող նոր «H-227» բանաձեւի դրույթները, հայ-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությանը եւ Մերձավոր Արեւելքի հայ համայնքների անվտանգությանն առնչվող հարցեր:

Հանդիպումներին մասնակցել են Քրիս վան Հոլենն ու Նիքի Ցոնկասը:

Միշել Հակոբյանի համոզմամբՙ ժամանակն է ներկայացնելու այս ամբողջովին նորՙ ամերիկյան արխիվային նյութերի վրա հիմնված բանաձեւը, որը շատ ավելի սկզբունքային է եւ գործնականՙ հիմնված ճշմարտության եւ արդարության պահանջի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ