RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 869, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 1,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերահսկիչ պալատի (ՎՊ) գնահատականներին երեկ արձագանքեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նա առաջին հերթին ընդգծեց, որ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներն առնչվում են շինարարության ոլորտին ընդհանրապես, այլ ոչ թե կոնկրետ քաղաքաշինության նախարարությանը, որտեղ, ի դեպ, 2012-ին Վերահսկիչ պալատը ստուգումներ չի կատարել: Խոսելով իր ղեկավարած ոլորտի ֆինանսական ցուցանիշների մասինՙ Սամվել Թադեւոսյանը հայտարարեց, որ պետական բյուջեից հատկացրած 6,5 մլրդ դրամից գումար է խնայվել` մոտ 1,5 մլրդ դրամ: Ըստ նախարարի, խնայվել է բյուջեից հատկացված գումարի 15 տոկոսը: Սակայն նշենք, որ 1,5 մլրդ դրամը ոչ թե 15 տոկոսն է, այլ ավելի քան 20 տոկոսը, հետեւաբար նախարարը կամ գումարի կամ տոկոսի ցուցանիշում սխալ թիվ է հայտարարել:

Սամվել Թադեւոսյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատը պետք է հայտարարեր, թե շինարարության ոլորտում ընդհանրապես խախտումների տոկոսը որքան է կազմել եւ որ նրա հաշվետվություններում խորքային վերլուծություններ չկան: ՎՊ հիմնական խորհուրդները շինարարություն իրականացնող լիցենզավորված մարմինների կողմից աշխատանքների ոչ պատշաճ կատարումն է: Դրա պատճառն այն է, որ նախագծումները իրականացվում են թերի եւ անորակ:

Տեխնիկական հսկողությունը եւս թերի է իրականացվում, քանի որ ունի ձեւական բնույթ: 1 կամ 2 մասնագետը տեխնիկական հսկողութուն են իրականացնում 50-ից ավելի կազմակերպություններում, ինչն արդեն պատկերացում պետք է տա դրա որակի վերաբերյալ: Նախարարի հավաստմամբՙ սա բնորոշ է ընդհանուր շինարարության ոլորտին: Նախարարությունն իր վերահսկողությունն է իրականացրել եւ կասեցրել լիցենզիա ստացած 550 կազմակերպությունների գործունեությունը, իսկ պետական բյուջե է վերադարձվել 53 մլն դրամ: Սամվել Թադեւոսյանը անհրաժեշտ համարեց, որ շինարարարական աշխատանքների նոր կարգ հաստատվի, ինչի համար շինարարական նորմերը պետք է համապատասխանեցվեն այսօրվա չափանիշներին:

Այդուհանդերձ, «Եղե՞լ են «ատկատներ» քաղաքաշինության նախարարության համակարգում» հարցին նախարարը բացասական պատասխանեց, ասելով, որ չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ չեն կատարվում, բացի դրանիցՙ մրցույթները ընթանում են օն լայն, ճշտումներ են կատարվում պայմանագրային ծավալաթերթերում: «Ինչպե՞ս կարող են լինել «ատկատներ» այդ դեպքում», հռետորական հարցրեց Սամվել Թադեւոսյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ խախտումների վերաբերյալ 3-4 գործեր ուղարկվել են դատախազություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ