RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 942, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ

ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

Օրերս տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում, որ «Մանկավարժական համալսարանը, չնայած նախարարի հորդորին, չի զեղչել կարկուտից տուժած մրգաշատցի ուսանողուհու ուսման վարձը»:

Տեղեկացնենք, որ Մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ադմինա Մարգարյանը ուսման վարձի զեղչման համար դիմել է նախարարի շրջաբերականը Մանկավարժական համալսարան հասնելուց մեկ օր առաջ: Հենց դրանով է պայմանավորված նրա մերժումը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի առաջին շրջաբերականն իջեցվել է հունիսի 12-ին, որտեղ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի անունը բացակայել է: Երկրորդ շրջաբերականը, արդեն Մրգաշատ համայնքը ներառյալ, նախարարն իջեցրել է հունիսի 16-ին, եւ եւս մեկըՙ 19-ին, Այգեշատ, Տանձուտ եւ Մեծամոր համայնքների վերաբերյալ:

Բացի դրանիցՙ Մանկավարժական համալսարանի առկա համակարգում սովորող ուսանողները ուսման վարձերը վճարել են մինչեւ նախարարի շրջաբերականը: Հետեւաբար, այս փուլում զեղչման դիմումներն ընդունվում են հեռակա համակարգի ուսանողներից: Կարկուտից տուժած համայնքների բնակիչ, առկա համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը կզեղչվի արդեն նոր ուսումնական տարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ