RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 979, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ԼՈՌԻ-ՄԱՐՏԱԿԵՐՏ. ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

«Վալլեքս» խմբի ընկերություններ

Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2013 թ. հունիսի 27-29 տեղի ունեցավ Լոռու մարզի պատվիրակության հերթականՙ չորրորդ այցը Արցախ: Պատվիրակությունը, որի կազմում Լոռու մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ եւ հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ էին, գլխավորում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Այցի առաջին օրը «Վալլեքս Գարդեն» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում: Լոռի-Արցախ բարեկամության զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վալլեքս» խմբի փոխնախագահ, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը պարգեւատրվեց Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալով:

Այցի երկրորդ օրը պատվիրակությունն այցելեց Գանձասար, այդուհետեւՙ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գտնվող Լեռնահարստացուցիչ համալիր, որտեղ եղավ տարբեր արտադրական օղակներում, ծանոթացավ ինչպես արտադրական գործընթացներին, այնպես էլՙ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցառումներին:

Պատվիրակությունը եղավ նաեւ Կաշենի կառուցվող լեռնահանքային համալիրում, որտեղ արդեն իսկ արդյունահանվող հանքաքարը ներկայում հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործելու Դրմբոնի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական հզորությունները եւ հումքային հենք է ապահովում տեղում նոր հզոր հարստացուցիչ համալիր կառուցելու համար:

Այցելության երկրորդ օրըՙ հունիսի 28-ին, «Վալլեքս» խմբի փոխնախագահ Արթուր Մկրտումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ պատվիրակության այլ անդամներ Մարտակերտ քաղաքում մասնակցեցին Մարտակերտի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակությունը եղավ նաեւ պատմական Տիգրանակերտի հնագիտական պեղումների տարածքներում եւ թանգարանում:

ՀՀ մարզերի եւ Արցախի վարչական շրջանների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների, ինչպես նաեւ տնտեսական եւ մշակութային նոր կապերի ստեղծման այլ ծրագրերին աջակցությունը կարեւոր տեղ ունի «Վալլեքս» խմբի Հայաստանում եւ Արցախում գործող ընկերությունների որդեգրած կորպորատիվ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններում, եւ խմբի ընկերություններն իրականացնում են երկարաժամկետ ծրագրեր այդ համագործակցության ընդլայնման եւ խորացման ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ