RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 895, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԱՐԿ ԿԻՐԱԿՈՍԻ

Հ. Ծ.

«Արմինյըն միրոր-սփեքթեյթըր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գիրգորյանի հոդվածից (հունիսի 8-ի համարում) տեղեկանում ենք, որ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսն իր գործընկեր Պաթ Հարիսի համահեղինակությամբ լույս է ընծայել Լոս Անջելեսում «Սխալ դատավարում. խորաթափանց ակնարկ, թե ինչպես է գործում եւ երբեմն չի գործում քրեական արդարության համակարգը», խորագրով գիրքը:

«Mistrial» հատորում, որը, ըստ Գրիգորյանի, գրված է շատ հասկանալի լեզվով, Կիրակոսը մի շարք առաջարկություններ է ներկայացնումՙ բարեփոխելու Մ. Նահանգների իրավական համակարգը: Դրանցից մեկը դատավորները նշանակելի (եւ ոչ ընտրովի) դարձնելն է, մյուսըՙ խնդրագրերի ձեւակերպմանը առավել մեծ դերակատարություն ունենալը: Երրորդըՙ այլընտրանքային դատավճիռների կայացումը առավելապես բռնության հետ կապ չունեցող դեպքերի հանցագործների համար:

«Կիրակոս եւ Կիրակոս» հսկա իրավաբանական ձեռնարկության տնօրեն Մարկ Կիրակոսը դատական գործընթացում ներկայացրել է այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Մայքլ Ջեկսոնը, Ուայնոնա Ռայդերը, Մայք Թայսոնը եւ այլք: Նա նաեւ պաշտպանել է Հայոց ցեղասպանության ժառանգների իրավունքներըՙ ստանալու Օսմանյան Թուրքիայիՙ օտար դրամատներում ներդրված գումարները:

Գրիգորյանը գրում է, որ փաստաբան դառնալը բնական գործընթաց է եղել նրա համար, քանի որ մեծացել էր այդ մթնոլորտում: Բայց շրջադարձային է եղել դատարանում Սյուզան Մկդուգալի գործի ներկայացումը, որից հետո համբավը ուղեկցել է նրան: Նա շատ հարգված է հայկական շրջանակներում: Վերջերս CNN-ով նա պաշտպանել է հայկական համայնքինՙ Ռուսլան Ցարնիի շինծու մեղադրանքներին հակադրվելով: Նա հավատացած է, որ փաստաբանները հետեւողական պետք է լինեն եւ կարողանան բոլոր փաստերն ու ապացույցները հավաքել, որպեսզի գործի ամբողջական պատկերը հնարավոր լինի կազմել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ