RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1042, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀՈԲԵԼՅԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ

«Ազգ» օրաթերթի հարգարժան խմբագրություն, թերթի հարգելի անձնակազմ, ձեր թույլտվությամբ նաեւ անձնապես, սիրելի Մելանյա Բադալյան եւ իմ բարեկամ Երվանդ Տեր-Խաչատրյան:

Սրտանց շնորհակալ եմ եւ խորապես գնահատում եմ ձեր թերթի անդրադարձը, շնորհավորական խոսքերն ու գնահատանքը իմ 80-ամյակի առիթով: Սա մեկ անգամ եւսՙ այսինքն շարունակական բնույթի ապացույցն է ձեր թերթիՙ հայ մշակույթի մեջ ավանդ ունեցողների հանդեպ որդեգրած արժեքավորման: «Ազգի» մշակութային հավելվածը տարիների ընթացքում հավաքագրել է բազմաթիվ արժեքավոր հոդվածներ, որոնք հետագա սերունդների համար վերլուծման ու հղման կարեւոր աղբյուր կհանդիսանան, հատկապես երբ ժամանակակից համատեքստում արվեստին վերաբերող անդրադարձը սոսկ լրագրային տեղեկատվական բնույթ է կրում:

Հայրենիքից հեռու ապրող, բայց իր հոգեւոր եւ մշակութային անսպառ սնունդը մեր դարավոր ավանդույթներից ստացած եւ իր կարողությամբ այն մեր ժամանակների տեսանկյունից վերաիմաստավորման ձգտած արվեստագետի համար անգնահատելի ուրախություն եւ հոգեկան մեծ բավարարություն է հիշվելն ու գնահատվելը հայ մտավորականության կողմից, որի ներկայացուցիչն եք դուք:

Ջերմորեն եւ բարեկամաբարՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ