RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 878, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԸՍՏ ՀԱԿՈԲ ԽԱՉԻԿՅԱՆԻ, ԳՐԵԼԸ ՄԻԱԿ ԿՅԱՆՔՆ Է, ՈՐՆ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ

Հ. Ծ.

«Թեքեյան» եւ «Համազգային» մշակութային միությունների, ինչպես նաեւ ՀԲԸՄ-ի եւ տեղի Պոլսահայ միության կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի Մոնրեալի գրասենյակի դահլիճում մայիսի 19-ին տեղի է ունեցել վիպագիր դոկտ. Հակոբ Խաչիկյանի նորՙ «The Young Man in the Gray Suit» (Մոխրագույն կոստյումով երիտասարդը) գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» շաբաթաթերթը:

Գիրքը, ինչպես արդեն նշել ենք «Ազգ»ի մարտի 5-ի համարում, շարունակությունն է նույն հեղինակի բազմաթիվ լեզուների թարգմանված նախորդ «A Summer Without Dawn» (Ամառն առանց արշալույսի) վեպի (Ժան Իվ Սուսիի համահեղինակությամբ):

Քսաներկու գրքերի հեղինակ Հակոբ Խաչիկյանը ծնվել է Ստամբուլում եւ Կանադա տեղափոխվել 1957-ին: Կանադայի արքայական զինվորական քոլեջի պատվավոր պրոֆեսոր է: Շնորհանդեսի առթիվ նրա հետ հարցազրույց է վարել «Ապագայ» թերթի երկարամյա նախկին խմբագիր Արսեն Նուբար Մամուրյանը, որտեղ «ի՞նչն է, որ Ձեզ գրելու կը մղե» հարցին Խաչիկյանը հստակ պատասխանել է. «Գրելը իմ ասպարեզային սերը եղած է:- Ան միակ կյանքն է, որ կ՛արժե ապրիլ: Չմոռնանք որ գրելը զուտ անձնասիրութիւն է, գեղագիտական խանդավառութիւն, պատմական մղում եւ քաղաքական նպատակ»: Իսկ պատմավեպ գրելուն անդրադառնալով ասել է, որ պատմավեպը «դյուրութեամբ իր կախարդանքին տակ կ՛առնե ընթերցողը, եթե լաւ գրուած է եւ կարելիութիւնը կ՛ընծայե որ ան (ընթերցողը) աւելին սորվի նկատի առնուած ժամանակաշրջանին եւ դեպքերուն մասին»: Խաչիկյանի համար պատմությունը «աղբյուր մըն է, որմէ (վիպագիրները) կօգտուին տիպարներ կերտելու, նաեւ նիւթի ընդլայնման համար հետաքրքական զարգացումներ ներմուծելու համար»:

Խոսելով նոր վեպի մասին նա նշել է, որ շարունակությունը լինելով նախորդի, «Մոխրագույն կոստյումով երիտասարդը» պատմավեպ չէ, այլ հայկական Սփյուռքի պատմությունը, «անոր վերապրելու բնազդին ուժը: Երկու վեպերը իրարմե բոլորովին տարբեր են, թէեւ ընթերցողը պիտի գտնէ նախորդ վեպին մէջ երեւցած տիպարներըՙ Մարօ, Վարդան, եւայլն, սակայն բոլորովին նոր շրջապատի մը մեջ»:

Պատասխանելով վերջին հարցին, թե ո՞րն է գրելու արվեստում ամենից ավելի գոհացում պարգեւողըՙ բեստսելլերի իրականացո՞ւմը, մրցանակներ, գրախոսականներ ստանա՞լը, թե՞ գրքի սպառումից նյութական շահ ապահովելը, նա ասել է, որ լավագույն պահը այն է, երբ պատմությունը ձեւավորվում է ու կյանք առնում էջի վրա: «Այդպիսով այն կիմաստավորվի: Այդ վայրկյանին է, որ ես զիս կզգամ որպես ստեղծող եւ ընթերցող: Մոգական, հրաշալի եւ արտասովոր վայրկյան մըն է, որ կապրիմ այն ատեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ