RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 885, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՄԱՅՐ (ԱՅԼ) ՀԱՅԱՍՏԱՆ

Նորարար փորձառական արվեստի կենտրոն

Խմբակային ցուցահանդես 10 կին լուսանկարիչների մասնակցությամբ

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տասը կին լուսանկարիչներ միավորել են իրենց հայացքները` ներկայացնելով խմբակային ցուցահանդեսում Հայաստանն այնպես, ինչպես իրենք են տեսնում:

«Ինձ բախտ վիճակվեց համադրելու այս ցուցահանդեսը, եւ ես իրավունք ստացա մտնելու մայրերի, արհեստավարժների ու սոցիալական ակտիվիստների աշխարհը»,- ասում է Սվետլանա Բաչեւանովան` «Մայր (այլ) Հայաստան» ցուցահանդեսի համադրողը:

«Կանայք Հայաստանում դեռեւս պայքարում են կարիերայի համար: Կանանց դեռեւս ընկալում են որպես միայն մայրեր ու տնային տնտեսուհիներ: Բայց այս տասը կին վավերագրող լուսանկարիչները կոտրել են կարծրատիպերը, գտել են իրենց կարիերան առաջ մղելու ձեւը եւ ստեղծել հզոր եւ ազդեցիկ աշխատանքներ:

Մասնակից լուսանկարիչներն են` Մերի Աղախանյանը, Սառա Անջարգոլյանը, Նազիկ Արմենակյանը, Քնար Բաբայանը, Անուշ Բաբաջանյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը, Հասմիկ Հայրապետյանը, Իննա Մխիթարյանը եւ Նելլի Շիշմանյանը:

Ցուցահանդեսի աշխատանքները ներկայացնում են հայկական իրականությունը կնոջ դիտանկյունից` բացահայտելով հաճախ անտեսվող կողմերը: Այս կին լուսանկարիչները բարձրաձայնում են սոցիալական անարդարությունների եւ կանանց դերի մասին ժամանակակից Հայաստանում սեւ-սպիտակ լուսանկարներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող մարդիկ հաղթահարում խոչընդոտները, ոչ կոնֆորմիստների գունավոր լուսանկարներով, հասարակության մեջ իրենց տեղը գտնել փորձող տրանսգենդերների ինտիմ լուսանկարներով:

Կազմակերպիչ` «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոն

Ցուցահանդեսի բացումը` 2013-ի հուլիսի 3-ին, ժամը 17:00-ին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ