RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 864, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆԸ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հուլիսի 15-ին Մեքսիկայի Պուեբլո քաղաքում կմեկնարկի թաեքվոնդոյի աշխարհի հերթական առաջնությունը: Մրցումներին լավագույն ձեւով նախապատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցներով երեկ Արման Երեմյանը եւ նրա մարզիչ Վարդան Վարդանյանը մեկնեցին Մեքսիկայի Լալոմա քաղաք, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Ծովի մակերեւույթից 220 մետր բարձրության վրա գտնվող այդ քաղաքում արդեն հավաքվել են մոտ 50 երկրների ներկայացուցիչներ, որոնք համատեղ մարզումներ կանցկացնեն: Հավաքից հետո Արման Երեմյանը կմիանա Գեւորգ Դանիելյանի գլխավորած Հայաստանի հավաքականին:

Արմանը մեր ամենափորձառու եւ տիտղոսակիր թաեքվոնդոյիստն է: Նա Լոնդոնի օլիմպիական խաղերում գրավեց 5-րդ տեղը: Բացի աշխարհի առաջնության պարգեւներից, Երեմյանը կպայքարի նաեւ օլիմպիական վարկանիշային միավորների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ