RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1168, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստներն ակտիվորեն ընդգրկվում են ղազախական ակումբներում: «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Յուզբաշյանը վարձավճարով հանդես կգա Ղազախստանի 1-ին խմբում հանդես եկող «Կայսարում»: Ընթացիկ առաջնությունում «Կայսարն» ընթանում է 8-րդ տեղում:

«Փյունիկի» մեկ այլ ֆուտբոլիստՙ ՀՀ հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանն էլ մեկնել է Ղազախստան եւ առաջիկա օրերին հնարավոր է, որ պայմանագիր կնքի թիմերից մեկի հետ: Հիշեցնենք, որ նրա եղբայրըՙ Արթուր Եդիգարյանն օրերս նորամուտը նշեց ղազախական «Կայրաթում»: Գեւորգ Ղազարյանը Կարագանդայի «Շախտյորում» է, սակայն հիվանդության պատճառով առայժմ չի նշել իր նորամուտը: Իսկ Ռոբերտ Արզումանյանն ավելի վաղ ընդգրկվել էր «Ակտոբեի» կազմում, որը վաղը Երեւանում Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին փուլում հյուրընկալվելու է «Գանձասարին»: Սակայն վնասվածքի պատճառով Արզումանյանը չի մասնակցի այդ հանդիպմանը:

Մի փոքր տարօրինակ է «Փյունիկի» ղեկավարության գործելաոճը: Թիմը վաղը Եվրոպայի լիգայի մրցաշարի առաջին խաղում հյուրընկալվելու է մակեդոնական «Տետեքսին», իսկ այդ պատասխանատու հանդիպումից առաջ «Փյունիկի» 2 փորձառու ֆուտբոլիստներ մեկնում են Ղազախստան: Մի՞թե հնարավոր չէր «Տետեքսի» հետ հանդիպումից հետո զբաղվել ֆուտբոլիստների տեղափոխության հարցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ