RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #113, 04-07-2013



Տեղադրվել է` 2013-07-04 00:08:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1122, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՄՆ-ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՙ ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԹԱՐՎԱԾ Է

Հ. Ծ.

«Ոչ միայն մեր, եվրոպական կամ ասիական, այլեւ որեւէ այլ երկրում գործող հետախուզական ծառայությունների նպատակն է ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հրապարակվում «Նյու Յորք թայմսի» կամ «NBC նյուսի» միջոցով: Եթե այդպես չլիներ, ապա կարիք չէր զգացվի պահելու հետախուզական ծառայությունների մի ամբողջ ապարատ», փորձելով արդարանալՙ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Տանզանիայում գտնվելու օրերին, պատասխանելով այն մեղադրանքներին, որոնք վերջին շրջանում հնչում են Ամերիկայի դեմ Սնոուդենի բացահայտումներից հետո:

Այս մասին Դար Էս Սալամից հաղորդելով, Ռոյթեր գործակալությունը ավելացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ Բրունեյում գտնվելու օրերին իր հերթին ասել է, որ Մ. Նահանգները միակ երկիրը չէ, որ «մի շարք գործողություններ» է իրականացնումՙ ապահովելու համար իր անվտանգությունը: «Ինչքան տեղյակ եմ, դա անսովոր պրակտիկա չէ շատ երկրների համար», նշել է նա:

Մյուս կողմիցՙ Ֆրանսիայի նախագահ Օլանդը համաձայնելով հանդերձ, որ վերահսկողությունը անհրաժեշտություն է ահաբեկչությունների դեմ պայքարելու համար, «անհանդուրժելի է» համարել նման արարքները բարեկամների եւ դաշնակիցների միջեւ:

Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւասն էլ հավելել է, որ Ամերիկան առաջին հերթին պետք է ներողություն խնդրի բոլոր այն երկրներից, որոնց վնաս է պատճառել:

Եվրոմիության մի շարք քաղաքագետներ առաջարկել են սառեցնել Մ. Նահանգներ-Եվրոմիություն ազատ առեւտրի բանակցությունները, որ նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում առաջիկա հուլիսի 8-ին: «Մենք մեր ամերիկացի գործընկերներից հստակ բացատրություն ենք պահանջում», նշել է Եվրոհանձնաժողովի խոսնակ Պիա Հանսենը:

Բեռլինում արդարադատության նախարար Սաբին Լութաուսեր-Շնարենբերգերը լրտեսության գործողությունները նմանեցրել է սառը պատերազմի տարիների թշնամանքին: «Չէինք պատկերացնում, որ մեր բարեկամները Մ. Նահանգներում մեզ որպես թշնամիների են տեսնում», ասել է նա: Եվրոմիության խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ նշել է, որ Մ. Նահանգները անցել է «բոլոր սահմանները»: «Վստահ էի, որ բռնատերերի եւ ավտորիտար համակարգերի կողմից իրականացվում են գաղտնասլումներ... բայց բարեկամների, դաշնակիցների կողմից կատարվածը պարզապես ցնցող է», ասել է նա «France-2» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Հակառակ Մ. Նահանգներ-Եվրոմիություն ուժեղ կապերինՙ լրտեսական մտահոգությունները մնում են այժմեական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #113, 04-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ