RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013



Տեղադրվել է` 2013-07-08 23:34:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1006, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 24

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ» ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԱՀԱՆ ԴԱՅԱՆԱ ՐԱՀԲԻԻՆ

Հ. Ծ.

Բելմոնտում ապրող եւ ստեղծագործող ճանաչված երգահան Դայանա Գյուլխասյան-Րահբին իր ծննդյան 75-ամյակն է տոնել Ուեստոնի (Մասաչուսեթս) «Րիվըրզ Սքուլ կոնսերվատորի» երաժշտանոցում երկու հաջորդական կիրակի օրերինՙ հունիսի 23-ին եւ 30-ին կայացած «Երաժշտական մարաթոնի» ժամանակ: Ըստ «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի, հնչել են Րահբիի հին ու նոր ստեղծագործությունները: Մասաչուսեթսից, Նյու Հեմպշիրից, Կոնեկտիկուտից, Նյու Ջերսիից, Նյու Յորքից, Վաշինգտոնից, Պենսիլվանիայից եւ այլ վայրերից ժամանած տարբեր տարիքի եւ տարբեր մակարդակների 140-ից ավելի կատարողներ մասնակցել են համերգներին, որոնց ժամանակ 16 ստեղծագործություններ հնչել են առաջին անգամ:

Երաժշտանոցի «Ռամոն Ռիվերա» դահլիճում վաստակավոր երգահանի քույրըՙ ջութակահար Պրիսիլա Տեր-Անանյանը կատարել է վաղ շրջանի ռոմանսներից երկուսը եւ «Violin Sonata op.50»-ըՙ գրված Տեր-Անանյանի 50-ամյակի առթիվ: Նրան դաշնամուրով նվագակցել է Քեթրին Ռոզենբախը: Իսկ Բրուքլինից ժամանած միքայելյան-Մեսչյանն ու Ամալիա Դոնոհյուն հունիսի 23-ին առաջին անգամ հնչեցրել են դոկտ. Էլիզաբեթ Գրեգորիի հիշատակին նվիրված «Toccata Op. 229» ստեղծագործությունը: Իսկ հունիսի 30-ին ռուսահայ դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանին նվիրված «Bagatelle Op. 213 Thank You» ստեղծագործությամբ ելույթ է ունեցել Իրինա Բաղդասարյանը:

Երկու համերգների ժամանակ հնչել են նաեւ հատվածներ Ս. պատարագից:

Րահբին հեղինակել է ավելի քան 200 երաժշտական ստեղծագործությունների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ