RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013



Տեղադրվել է` 2013-07-10 23:41:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1529, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԹԵՐԶՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ԱՂՋԻԿ ՀԵԼԻՈՊՈԼՍԻՑ» ԳԻՐՔԸ

Հ. Ծ.

«Մեծ հաճույքով եւ հետաքրքրությամբ կարդացի Սեդա Մխիթարյան-Թերզյանի «Երկու աղջիկ Հելիոպոլսից» վեպը, որն ինձ փոխադրեց Երկրորդ աշխարհամարտի տարիների Կահիրե (Եգիպտոս): Ծանոթացա արեւի քաղաք-թաղամասում հասակ առած երկու աղջիկներիՙ Օժենիի եւ Ալիսիայի հետ, որոնց ընտանիքները մազապուրծ ապաստան էին գտել Եգիպտոսում եւ նոր կյանք սկսել այնտեղ: Տեղեկացա նրանց ճակատագրերին ու դժվարություններին եւ հասկացա, թե ինչպես են նրանք հաղթահարում բոլոր խոչընդոտները շնորհիվ իրենց անկեղծ ընկերության եւ հավատարմության», գրում է տասնմեկ տարեկանում Երեւանից Կահիրե տեղափոխված Հենրիկ Բուդաղյանը : Նա որոշ ժամանակ Եգիպտոսում ապրելուց հետո հաստատվել է Մ. Նահանգներում: Մոտ կես դար անց նա վերագտել է իր պատանեկան տարիների ընկերուհունՙ Սեդա Թերզյանին եւ հեռախոսային զանգի միջոցով վերապրել հին օրերի քաղցր հիշողությունները:

Թերզյանը ծնվել է Հելիոպոլսում, հաճախել Նուբարյան ազգային եւ ապաՙ «Ինգլիշ Միշըն» վարժարանները: Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը եւ 1948-ին տեղափոխվել Մ. Նահանգներ: 1987-ին թոշակի է անցել: Նրա գիրքը կարելի է ձեռք բերել Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների Ազգային ասոցիացիայից (ՆԱԱՍՐ) եւ կամ ընթերցել օն-լայնՙ amazon.com այցելելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ