RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013



Տեղադրվել է` 2013-07-10 23:41:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 847, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 18

«ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂ» ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ԵՐՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Լոս Անջելեսից Քրիստոֆեր Ռեյնոլդսը տեղեկացնում է, որ Մեթյու Կարանյանի «Հայաստան եւ Ղարաբաղ» 320-էջանոց ուղեցույցը այնքան մեծ պահանջարկ ունի, որ վերջերս երրորդ անգամ է հրատարակվել: Հարտֆորդում (Կոնեկտիկուտ) ծնված եւ մեծացած ամերիկահայը Հայաստան կատարած բազմաթիվ այցելություններից հետո է ձեռնարկել գրել այդ ուղեցույցը (լուսանկարներըՙ Կարանյանի եւ Ռոբերտ Քյուրքչյանի), որպեսզի ամերիկացիներին ծանոթացնի շատերի համար դեռեւս «terra incognita» համարվող մեր հայրենիքը:

Կարանյանը անշուշտ իմացել էր, որ իր տատիկն ու պապիկը Մ. Նահանգներ են եկել մոտ հարյուր տարի առաջ, բայց Հայաստանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ է միայն տեղեկացել, որ իր ազգակից Մարտիրոս Խերանյանը եղել է ճանաչված քարտեզագիր, որ նա է 1928-ին գծել պատմական Հայաստանի մանրամասն քարտեզը:

Կարանյանն այժմ ապրում է Փասադենայում, իրավաբան է մասնագիտությամբ: Հայաստանում նախասիրած վայրերն են Հաղպատն ու Սանահինը, իսկ Արարատը նախընտրում է դիտել Խոր Վիրապից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ