RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013



Տեղադրվել է` 2013-07-10 23:41:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1033, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԿԱՆԱԴԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԱՌ ԵՆ ՊԱՀՈՒՄ ՀԱՅ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ

Հ. Ծ.

«Վերածնունդ» բառն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն են դաջված հայրենիքից հազարավոր մղոններ հեռուՙ Կանադայում ապրող Ռազմիկ Չաքմաքյանի ձախ թեւին: Բայց հայրենասիրության գաղափարը միայն մաշկի վրա չէ, այլՙ նրա եւ իր ընկերների սրտի ու հոգու խորքում: «Նրանք միասին մի նվագախումբ են ստեղծելՙ վառ պահելու համար հայկական երաժշտության ավանդույթները», գրում է Թալին Բաբայանը «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթում:

Ընկերների անուններն են Սեւակ Թիթիզյան եւ Սեւակ Հարությունյան: Իսկ խմբի անունըՙ «Փյունիկ»: «Դա կարծես վերակենդանացումը լինի մեր ժամանակակիցների եւ մեզանից առաջ ստեղծագործած արվեստագետների», նշում է Չաքմաքյանը :

Նվագախմբի երիտասարդ անդամների հետաքրքրությունների ծիրում են ինչպես հայկական, այնպես էլ օտար, ինչպես նոր, այնպես էլ հին կատարումները: Նրանց ճաշակի ձեւավորմանը նպաստել են Հարութ Փամբուկչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Թաթան, Շառլ Ազնավուրը, կանադացի կիթառահար Ջեսսի Քուկը, ամերիկյան «Մետալիկա» խումբը, Ֆրենկ Սինատրան եւ Սթիվի Ուոնդերը:

Խումբը կազմվել է 2006 թ.-ին Տորոնտոյի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում, հայր Մեղրիկ Բարիքյանի հովանավորության ներքո եւ, չնայած խմբի անդամները ժամանակ առ ժամանակ փոփոխության են ենթարկվել, այդուհանդերձ, բոլորն էլ մանկությունից տարված են եղել երաժշտությամբ: Այժմ Թիթիզյանն ու Հարությունյանը 25 տարեկան են, իսկ Չաքմաքյանըՙ 23: Կանադայում «Փյունիկը» նվագել է մի շարք միջոցառումների ժամանակ, ինչպես օրինակՙ «Ուինտրֆեստը»ՙ Տորոնտոյում եւ «Հայկական ժառանգության կրուիզը»: Ելույթներ ունեցել են նաեւ Մ. Նահանգներում:

Վերջերս Թիթիզյանը հրապարակ է հանել իր նոր երգըՙ «Դու իմ սերն ես» խորագրով, որն ունի աշխույժ պարային ռիթմ: «You Tube» երգը արդեն դիտել են ավելի քան 10 հազար բաժանորդներ:

«Մենք մեծ մշակութային ժառանգություն ունեցող ազգի զավակներն ենք, եւ պարտավոր ենք ոչ միայն պահպանել, այլեւ փոխանցել այդ ժառանգությունը մեր հաջորդ սերունդներին», ասում են երիտասարդները ոգեւորությամբ:

Հաջողություն մաղթենք նրանց:

Նկար 1. Սեւակ Թիթիզյան, Սեւակ Հարությունյան եւ Ռազմիկ Չաքմաքյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ