RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 964, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԵՎՐՈՏԵՍԻԼՅԱՆ ԱՆՏԵՍՈՒՄՆԵՐ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Շվեդիայում վերջես ավարտված «Եվրոտեսիլ» 13-ը թերեւս ամենասկանդալայինն էր երգի այս հեղինակավոր մրցույթի ավել քան հիսունամյա պատմության մեջ: Այս մրցահանդեսը, ցավոք, տարեցտարի կորցնում է իր երբեմնի փառքն ու հեղինակությունը: Որքան էլ խնամքով քողարկվի, այդուհանդերձ նկատելի են հեռուստամրցույթի կազմակերպիչների խոհանոցային գործարքներից բխող նախապատվությունները այս կամ այն երկրի օգտին: Քննադատության չի դիմանում նամանավանդ ձայների հաշվարկման մեխանիզմը: Ապացույցըՙ Բաքվից հնչած սենսացիոն հայտարարությունն էր Ռուսաստանի օգտին տված ձայների կորստյան մասին: Ակներեւ է որ «Եվրոտեսիլի» կազմակերպման եւ անցկացման սկզբունքները կարիք ունեն խիստ վերանայման:

Սակայն վերն ասվածը ամենեւին չի արդարացնում մեր խմբի թույլ ելույթը «Եվրոտեսիլում»: Ինչպիսի ինտրիգներ էլ լինեն, իրոք բարձր մակարդակի երգ-ներկայացումն անպայման իրեն նկատել կտա: Գրված էր արդիական, համամարդկային ցավ, պրոբլեմ արծարծող մի երգ: Ընտրված էր լավ վոկալիստ ի դեմս երգիչ Գոռ Սուջյանի: Սակայն ռոք-բենդի ձեւաչափով հանդես գալը եղավ տանուլային տարբերակ: Կապը հանդիսատեսի հետ տեղի չունեցավ: Հանդիսատեսին պետք էր նվաճել Lonely Planet երգի բեմականացմամբ, ուր եգիչը սոսկ կատարող չէ, այլՙ դերասան, արտիստ:

Արդեն կրքերը հանդարտվել են եւ ոչ մի փորձ չի արվում քննարկելու «Եվրոտեսիլում» հայկական պատվիրակության անհաջող ելույթների պատճառը: Ինչո՞ւ է տիրում ստեղծագործական չբերության մթնոլորտ: Ամեն տարի գրեթե ոչինչ չանել եւ հույսը դնել սփյուռքահայերի քվեարկությանըՙ աններելի է: Պետք է ի զորու լինել նվաճելու եվրոպական լսարանը, եւ դա միանգամայն իրականանալի խնդիր է: Պարզապես դրան պետք է տրվի լուրջ պետական մոտեցում: Նախապատրաստվելը պետք է լինի հանրապետության լավագույն բեմադրիչների պատվի գործը:

Ադրբեջանում տարիներ ի վեր այս մրցելույթին տրվում է Ղարաբաղյան խնդրից ոչ պակաս լրջություն, այն գտնվում է անմիջապես ալիեւյան կլանի վերահսկողության ներքո: Եվ ներդրված ջանքեն արդյունք են տալիս:

Հայերս կարող ենք թույլ գտնվել սպորտային միջազգային մրցումներում, սակայն թույլ լինել մշակութային բնույթի մրցելույթներումՙ աններելի է: Սա հարիր չէ բարձր մշակույթ ունեցող ազգին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ