RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-07-17 23:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 842, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Հաջորդ տարվա մարտի 14-20-ը Նյու Յորքում պետական մակարդակով կայանալու է նոր կինոփառատոնՙ նվիրված «Հասարակական հնչեղության ֆիլմերի» ցուցադրմանը: Նախաձեռնողն է, ըստ ստացված տեղեկությունների, ճանաչված դերասանուհի, ֆիլմարտադրիչ եւ ռեժիսոր Նորա Արմանին, համագործակցությամբ «Upstate pendents, Inc.» ընկերության հիմնադիր անդամ եւ նախկին նախագահ Մայք Քեմոյնի (Mike Camoin) եւ Ռենսելերվիլում (Նյու Յորք) «Carey Center for Global Good» կենտրոնի նախագահ Քերոլ Աշի (Carol Ash):

Գաղնիք չէ, որ ժամանակակից ֆիլմերի մեծ մասն առնչվում է վայրագությունների, բռնությունների եւ հարակից այլ բացասական երեւույթների հետ, որոնցից հասարակությունը ձանձրացել է: Արմանիի մտահղացմամբ, փառատոնում ներկայացվելու են մարդկային դրական հատկանիշներ պարունակող պատմություններ, վերցված թե՛ քաղաքային եւ թե՛ գյուղական վայրերից: Սենսացիաներից եւ բռնություններից հեռու լինելով, դրանք դաստիարակչական, լուսաբանական նշանակություն են ունենալու, դրական էմոցիաների արտահայտմանն ու հոգեւոր արժեքների գնահատմանն են միտված լինելու: Դրանք նաեւ միաժամանակ լինելու են զվարճալի, հետաքրքրաշարժ եւ, անշուշտ, կոմերցիոն տեսակետիցՙ մրցունակ:

Անկախ հարցախույզերի ուսումնասիրությունները պարզել են, որ կինոդիտող հասարակության մեջ մեծ է պահանջը նման ֆիլմերի նկատմամբ:

Արմանին մեծ փորձ ունի փառատոնի կազմակերպման ասպարեզում: Նա կինոցուցադրության շաբաթներ է կազմակերպել ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Էդինբուրգում, Քեմբրիջում եւ Ռոտերդամում:

Նա այս տարի հրավիրված է եղել մասնակցելու Կաննի կինոփառատոնի «Պրոդյուսերների համացանցի» աշխատանքներին, որտեղ Մայք Քեմոյնի հետ հանդիպելով առավել մանրամասն է քննարկել իր մտահղացումը:

Հաջողություն մաղթենք մեր տաղանդավոր հայրենակցուհուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ