Մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն էՙ կրքերը չեն հանդարտվում: Հասարակական տրանսպորտի 50 տոկոսով թանկացումն իր հետ բերեց դժգոհությունների մի մեծ ալիք, ինչն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ու թռուցիկների բաժանմամբ: «Free car» ակցիային երեկ միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, դերասաններ, լրագրողներ: Նրանք մեքենաներին փակցրել են «Ո՚չ 150 դրամ»-ին պաստառն ու մարդկանց ...
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ է վերադարձել Ռուսաստանից, որտեղ, մի շարք հանդիպումներին զուգահեռ, հանդիպել է նաեւ Պոդոլսկում ավտովթարի պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին: Օմբուդսմենի գնահատմամբՙ Հրաչյա Հարությունյանը դանդաղ է ապաքինվում, դեպրեսիոն վիճակից արդեն դուրս է եկել: «Նույնիսկ ժպտում էր, դրական թեմաներից էլ էինք զրուցում, ընտանիքի անդամներից», ասում է ...
Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսին կարծում է, որ Սիրիայի հակամարտությանը Վաշինգտոնի ուղղակի միջամտությունը անչափ թանկ կարժենաՙ ամսական 1 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Շուրջ մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի հասցեին հնչեցված քննադատությանը, հակադարձել էր, թե «Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններում վկայում է երկրում (Ադրբեջանում- Վ. Ա.) ժողովրդավարության ամենաբարձր մակարդակ»:
Եվրոմիության կողմից ճնշումներ չկան, Հայաստանը ազատ է ինքնակամ որոշում կայացնելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վստահեցրել է Եվրոմիության հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է նախապատվություն տա ԵՄ Ասոցացման համաձայնագրին եւ ոչ թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցությանը:
Մոսկվայում բնակվող մեր թերթի թղթակից, գործընկեր Ռուբեն Հայրապետյանը «Ազգ»-ի հուլիսի 19-ի համարում գրել էր. «Ռուսաստանցիները, հատկապես մոսկվացիները, սարսափելի հոգնած են իրենց հայրենիքները, այդ թվումՙ Հայաստանը, լքած միգրանտներից»: Ռուբեն Հայրապետյանն իհարկե իրավացի է. նախ, քանի որ բաժանում է ռուսաստանցիներին մոսկվացիներից, ապա նաեւ այն հարցում, որ նրանք երկուսն էլ սարսափելի հոգնել են ...
Սիրիայի ճգնաժամին անդրադառնալիս բազմիցս նշել ենք, որ սիրիական ընդդիմությունը 16 առանձին խմբի է բաժանված: Նույնը գրել էինք նաեւ «Ազատ Սիրիայի բանակի» մասին, որն էլ 4 տարբեր խմբերից է բաղկացած: Թեեւ խոսքը տվյալ դեպքում ներքին ընդդիմության մասին է, բայց դրան ներքին կոչելը խիստ հարաբերական է: Այն առումով, որ «Ազատ Սիրիայի բանակը» ...
Ի տեղեկություն հայ հասարակությանՙ Երեւանում կազմավորվել եւ Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է «Արցախի մելիքների ժառանգներ» հասարակական կազմակերպությունը (գրանցման համարըՙ 211.171.128445):
Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի աստիճանական թուլացմանը միտված պատերազմ են սանձազերծելՙ շրջափակման ենթարկելով եւ սպառազինությունների մրցավազք պարտադրելով: Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցինիկաբար ակնարկեց, որ Հայաստանի բնակչությունը արագորեն նվազում է, եւ երկիրը շուտով պատրաստ կլինի նվաճվելու: 1994-ի Ադրբեջանի չարաչար պարտությունից հետո Բաքվի կառավարությունը կարծես ցանկանում ...
Orange Հիմնադրամի եւ G2IA միացյալ ջանքերով Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը եւ թույլ է տալու գյուղի ավելի քան 38 ընտանիքների միավորել իրենց աշխատանքըՙ ստանալու ավելի լավ արդյունքներ:
Երբ մի քանի տարի առաջ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու տարածաշրջանի հոգեւոր հովիվ նշանակվեց տեղացի երիտասարդ մի քահանա, բերդցիները... զարմացան. եկեղեցականն այստեղ, առանց չափազանցության, էկզոտիկա էր, այն էլՙ տեղի ծնունդ: Նախկին Շամշադինի շրջանը Հայաստանի «ամենաաստվածազուրկ» երկրամասերից էր: Բարբարոս բոլշեւիկները այստեղ ոչնչացրել էին գրեթե բոլոր եկեղեցիները, իսկ հատուկենտ կանգուն մնացածներն էլ ...
Հայրենիքից տասներկու տարիների բացակայութանս ընթացքում արդեն վեցերորդ անգամ եմ գալիս Հայաստան: Այս անգամ հենց ծիրանի ճիշտ ժամանակՙ իմ ամենասիրած մրգի, որի համը գրեթե մոռացել էի այս տարիների ընթացքում:
Հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 1-ն Աղվերանում Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է դասընթաց` «Մշակութային լրագրության առանձնահատկությունները» թեմայով: Ի դեպ, դասընթացն իրականացվում է CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց եռամյա ծրագրի շրջանակներում: Այն նախատեսված է լրագրողների եւ լրատվության ոլորտում աշխատող մասնագետների համար, ովքեր մասնավորապես հետաքրքրված են մշակութային եւ ...
Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ողջ տարածքում «Լինսի» հիմնադրամի միջոցներով 2003 թվականին իրականացվել են բարեկարգման, շինարարական աշխատանքներ` ծանր տեխնիկայի օգտագործման միջոցով: Ասֆալտե շերտը քանդելու ընթացքում տեղում անակնկալ բացվել են բնակելի շինությունների ստորգետնյա բաժանմունքներ, որոնց ուսումնասիրությունը հնությունների պահպանության գործակալության կողմից հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին: Լիազորված խումբը (պ.գ.թ. Գ. ...
Հայաստանում Մշակույթի հայկական ֆոնդը հիմնադրվել է 1987 թվականին եւ արդյունավետորեն գործում է ցայժմ: Մշակույթի հայկական ֆոնդը մշակութային կառույց էՙ իր գործունեության բազմաճյուղ բաղադրիչներով: Նրա վարչության անփոփոխ նախագահն է անվանի բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը, որ երկար տարիներ իրեն ամբողջովին նվիրել է հայոց ազգային մշակույթը պահպանելու, հարստացնելու եւ, որ անչափ ...
Մեծանուն ալտահար, դիրիժոր, երաժիշտ, հասարակական գործիչ Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 10-ին համերգով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ չէին կարող չանդրադառնալ Յուրի Բաշմետի 60-ամյա հոբելյանին, քանի որ նա Հայաստանի ու երեւանյան փառատոնի ...
Ալթայում` հուլիսի 17-21-ը անցակացված ամենամյա Շուկշինյան համառուսաստանյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը (առաջին անգամ փառատոնի պատմության մեջ) միաժամանակ տրվել է երկու ֆիլմի. ավանդական ռեւնեւյան հասպիսե (յաշմա) գավաթները շնորհվեցին Ալեքսանդր Կաստկինի եւ Նատալյա Նազարովայի «Աղջիկը» եւ Նատալյա Բելյաուսկենեի եւ Միքայել Պողոսյանի հայկական «Եթե բոլորը...» ֆիլմերին: Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է Ալթայում ...
Երեկ, հուլիսի 23-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գեւորգյանի «Զվարթնոց» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության այս անկրկնելի հուշարձանը 1989 թվականից ընդգրկած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում: Ֆիլմում փորձ է արվել լույս սփռել Զվարթնոցի տաճարի հիմքում դրված բացառիկ կոդերինՙ գաղտնագիտության տեսանկյունից:
Երեկ վաղ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» Երեւան-Մոսկվա-Բելգրադ չվերթով ուղեւորվեց Սերբիա, որտեղ այսօր Երեւանի ժամանակով ժամը 22.45-ին կսկսվի մրցավեճը տեղի «Պարտիզանի» հետ: Գյումրու մարզական պատվիրակությունը Բելգրադ է մեկնել «Շիրակի» նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի գլխավորությամբ: Թիմի կազմում են 18 ֆուտբոլիստներ, որոնք Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ լրջորեն են նախապատրաստվել պատասխան հանդիպմանը:
Շվեյցարիայի Բիլ քաղաքում մեկնարկած մրցաշարը ոչ-ոքիով սկսեց ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, որի մրցակիցը Չելսիե Սիհիթեն էր: Հաջորդ տուրում Ղարամյանը կխաղա Վլադիմիր Մինկոյի հետ:
Սերբիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատը» ստուգողական 2-րդ խաղում 1-2 հաշվով պարտվել է Իսրայելի «Հապոելին»: Մրցակիցը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ է խփել, իսկ խաղավերջում Տիգրան Ղարաբաղցյանը կրճատել է հաշվի տարբերությունը:
Երեւանի «Բանանցը» Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Եթե անցյալ տարի ակումբի ղեկավարությունը որոշել էր ապավինել սեփական մարզադպրոցի կադրերին, ապա այս անգամ կրկին թիմ են հրավիրվել լեգեոնականներ, որոնք առայժմ փորձաշրջան են անցնում «Բանանցում»: Թիմին է միացել նաեւ «Ռուբինի» երիտասարդական կազմում հանդես եկած Մարատ Դոյատին, իսկ այսօր Երեւան կժամանեն ...
«Միկայի» նախկին ավագ Աղվան Մկրտչյանը մտադրվել էր կարիերան շարունակել Լիբանանում, սակայն ներկայումս մարզվում է Մարտունու «Ալաշկերտում»: Ինչպես նշել է թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը, հնարավոր է, որ Աղվանը պայմանագիր կնքի թիմի հետ: