RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 21:59:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1018, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Հ. Հ.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ է վերադարձել Ռուսաստանից, որտեղ, մի շարք հանդիպումներին զուգահեռ, հանդիպել է նաեւ Պոդոլսկում ավտովթարի պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին: Օմբուդսմենի գնահատմամբՙ Հրաչյա Հարությունյանը դանդաղ է ապաքինվում, դեպրեսիոն վիճակից արդեն դուրս է եկել: «Նույնիսկ ժպտում էր, դրական թեմաներից էլ էինք զրուցում, ընտանիքի անդամներից», ասում է Անդրեասյանըՙ հավելելով, որ հայ վարորդը կամաց-կամաց ապաքինվում է:

Կարեն Անդրեասյանի պարզաբանմամբՙ Հրաչյա Հարությունյանը կարտահանձնվի եւ պատիժը կկրի հայրենիքում միայն դատավճռից հետո: «Դա է պարտադրում միջազգային պայմանագիրը», ասաց Անդրեասյանըՙ հավելելով , որ Հարությունյանը երեք փաստաբան ունի, եւ փաստաբանական թիմը կգլխավորի Ռուսաստանում ամենահայտնի փաստաբաններից մեկըՙ Ռուբեն Մարգարյանը: «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոստացել է ապահովել ֆինանսական կողմն, ու նա կառաջնորդի Հարությունյանի փաստաբանական թիմը, եւ մենք համոզված ենք, որ կապահովվի նրա պաշտպանությունը»:

Ըստ Անդրեասյանիՙ վտանգավոր է խնդիրը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ, սակայն դա չի արգելում, որ հարցը բարձրացվի, երբ խախտվում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը:

Անդրադառնալով միջքաղաքային տրանսպորտի գնի թանկացմանըՙ Կարեն Անդրեասյանն ասաց, որ արդեն համապատասխան գրություն են ուղարկել քաղաքապետարան եւ սպասում են պարզաբանումների: «Այս պահին կարող եմ մեկնաբանել միայն մեկ հանգամանք: Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը 3-4 ամիս առաջ քաղաքապետը խոստանում էր, որ թանկացում չի լինելու: Ինձ համար հետաքրքրական է, եւ եսՙ որպես օմբուդսմեն, որպես պաշտոնյա, որպես մարդ, ակնկալում եմ լսել նաեւ այդ հիմնավորումները, որ ինձ քաղաքապետարանն ուղարկելու է. ի՞նչն է փոխվել այս չորս ամիսների ընթացքում, որ այդպես կտրուկ քաղաքապետի ակնկալիքները փոխվել են եւ փոխվել են տնտեսական հիմնավորումն ու բազան», ասաց օմբուդսմենըՙ խոստովանելով, որ հիանում է այն քաղաքացիներով, ովքեր իրենց մեքենաներով անվճար մարդկանց են տեղափոխում: «Ես չունեմ իմ սեփական մեքենան, թե չէ ինքս հաճույքով որեւէ տեղից մեկնելովՙ ինձ հետ մարդկանց կտանեի», ասաց Անդրեասյանըՙ հավելելով, որ նախընտրում է ոտքով քայլել, քան 150 դրամ վճարել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ