RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 21:59:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1057, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՊՍԻՆ ՄՇԱԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ 5 ՏԱՐԲԵՐԱԿ

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսին կարծում է, որ Սիրիայի հակամարտությանը Վաշինգտոնի ուղղակի միջամտությունը անչափ թանկ կարժենաՙ ամսական 1 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Դեմպսիի կարծիքով, ամերիկացիներն ունեն Սիրիայի պատերազմին միջամտելու 5 տարբերակ: Գեներալը ամենից քիչ ծախսատար է համարում սիրիացի ապստամբների ուսուցումը եւ զինամատակարարումըՙ առանց կռիվներին ամերիկացիների անմիջական մասնակցության: Այս տարբերակը ԱՄՆ-ի բյուջեից կպահանջի տարեկան 500 մլն դոլար: Հարկ կլինի տարածաշրջան ուղարկել հարյուրավոր կամ հազարավոր զինծառայողների եւ ստանալ դաշնակիցների աջակցությունը: Տվյալ սցենարի վտանգն այն է, որ արմատական իսլամիստները կծանոթանան ամերիկացիների գիտելիքներին ու տեխնոլոգիաներին, իսկ դա թույլ կտա մեղադրել ԱՄՆ-ին պատերազմական հանցագործությունների մեջ:

Մյուս չորս տարբերակները ենթադրում են հակամարտությանը ամերիկյան զինված ուժերի անմիջական մասնակցություն: Մասնավորապես, ԱՄՆ-ը կարող է օդային եւ հրթիռային դիպուկ հարվածներ հասցնել Սիրիայի ենթակառույցի օբյեկտներին եւ կառավարական բանակի դիրքերին, երկրի վրա ստեղծել թռիչքազերծ գոտի, կազմակերպել այսպես կոչված բուֆերային գոտիներ (որտեղ ապստամբները կկարողանան պատրաստություն անցնել ամերիկյան զորքերի պաշտպանության ներքո), ինչպես նաեւ իրականացնել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործողություն:

Դեմպսին մանրամասնել է, որ այդ բոլոր տարբերակները պահանջում են հակամարտության գոտում օդուժի եւ ցամաքային զորքերի օգտագործում եւ հղի են անձնակազմի լուրջ կորուստներով: Նրա կարծիքով, տարբերակներից յուրաքանչյուրի ծախսերը կկազմեն ամսական առնվազն 1 մլրդ դոլար:

Գեներալի պատրաստած փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հետեւություններ անեն վերջին 10 տարվա իրենց ռազմական գործողություններից եւ միջոցներ ձեռնարկեն Սիրիայում ռեալ կերպով գործող քաղաքական համակարգ պահպանելու համար: Հակառակ դեպքում պատերազմին միջամտելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի իշխանությունների համար անցանկալի հետեւանքների:

Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ երեկ լուծվել է նաեւ սիրիացի ապստամբների զինամատակարարման հարցը: Բուռն բանավեճերից հետո Կոնգրեսը հանել է ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված առարկությունները: Կոնգրեսի հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը հայտարարել է, որ վարչակազմը կարող է առաջ շարժվել զինամատակարարման հարցում, միայն թե պարտավոր է հաշվի առնել կոնգրեսականների մտահոգությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ