RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 979, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵ. ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Եվրոմիության կողմից ճնշումներ չկան, Հայաստանը ազատ է ինքնակամ որոշում կայացնելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վստահեցրել է Եվրոմիության հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է նախապատվություն տա ԵՄ Ասոցացման համաձայնագրին եւ ոչ թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցությանը:

«Ես վերջերս Հայաստանում էի եւ չհանդիպեցի մեկին, ով կասեր, թե մենք ճնշում ենք մեր գործընկերներին` Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ընտրություն կատարելիս: Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ես նշեցի, որ Արեւելյան գործընկերության ծրագիրն իր Ասոցացման համաձայնագրով նպատակ ունի ամրապնդել մեր գործընկերների հնարավորությունները եւ դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաեւ խրախուսել հարեւան երկրների հետ իրենց ավանդական հարաբերությունները», - ասել է Ֆյուլեն:

Իր հերթին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը, նշելով, որ Մոլդովան արդեն ավարտել է ազատ առեւտրի գոտու բանակցությունները ԵՄ-ի հետ` ընդգծել է, որ Հայաստանը նույնպես շանսեր ունի ավարտելու բանակցային այս փուլն արդեն հուլիսին: «Հայաստանը դանդաղորեն, բայց բավականին ինտենսիվ կերպով շարունակում է աշխատել: Ես հավատում եմ, որ նրանք կարող են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտել արդեն այս ամիս: Ճիշտ է` շատ ժամանակ չի մնացել, սակայն դա դեռ հնարավոր է: Եթե Հայաստանը հաջողի դա, կարող է դիտարկվել նույն հարթության վրա, ինչ Վրաստանն ու Մոլդովան են այս պահին: Շատ կարեւոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ