RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 795, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում, մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: Մարզերից ժամանած 55 խմբակավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ինստիգեյթ» եւ «Սայմոտեկ» ընկերությունները:

Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու եւ ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ինստիգեյթ» եւ «Սայմոտեկ» ընկերությունների միջեւ: Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող եւ ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար:

«Հուշագրի ստորագրմամբ մենք նպատակ ենք հետապնդում աշակերտների մեջ առաջացնել ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես` ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրություն, վաղ տարիքից զարգացնել ճարտարագիտական մտածելակերպ եւ դեպի բարձրագույն կրթություն ուղղորդել նպատակադրված եւ որակյալ ուսանողների»,-ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը :

«Գիտությունը նման է շարժիչի, իսկ մարդու միտքը` այդ շարժիչն աշխատեցնող լծակի: Մենք ձգտում ենք աշակերտներին տալ գիտությունը մարդկությանը ծառայեցնելու առավելագույն հնարավորություն: Ի վերջո` սերունդների խելացի հերթափոխ ապահովելու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել եւ շարժիչը, եւ դրա աշխատանքը: Տեխնոլոգիաների զարգացումը տալիս է այդ հնարավորությունը: Այս համագործակցությունը թույլ կտա լուրջ քայլեր կատարել ռոբոտաշինությունը նախասիրությունից լուրջ մասնագիտության վերածելու ճանապարհին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստանի» եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի» հետ համագործակցությամբ, նախաձեռնել է ռոբոտաշինության խմբակների ստեղծում` Հայաստանի 55 դպրոցում: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված եւ դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով:

Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ են գործում մայրաքաղաքի «Այբ» դպրոցում, «Քվանտ» եւ «Պոլիտեխնիկ» վարժարաններում: Խմբակներ կան նաեւ մարզերում: Մասնավորապես` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) եւ Արագածոտնում (Թալին):

«ԱրմՌոբոտիքսի» կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ