RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 982, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԴԱՍԸՆԹԱՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Մ. Հ.

Հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 1-ն Աղվերանում Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է դասընթաց` «Մշակութային լրագրության առանձնահատկությունները» թեմայով: Ի դեպ, դասընթացն իրականացվում է CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց եռամյա ծրագրի շրջանակներում: Այն նախատեսված է լրագրողների եւ լրատվության ոլորտում աշխատող մասնագետների համար, ովքեր մասնավորապես հետաքրքրված են մշակութային եւ արվեստի թեմաներ լուսաբանելով:

Ծրագրով նախատեսվում է ներկայացնել մշակույթ եւ միջմշակութային ուսուցում հասկացությունները, մշակութային լրագրության առանձնահատկությունները, ուսումնասիրել սոցիալական մեդիայի դերը մշակութային միջոցառումների լուսաբանման հարցում: Մասնակիցներին նաեւ կներկայացվեն CAUCULT-ի շրջանակներում նախատեսվող համայնքային արվեստի միջոցառումները, որոնք նախատեսված են սկսել հոկտեմբերից. կքննարկվի նաեւ դրանց լուսաբանումը:

Դասընթացն իրականացվելու է ոչ ֆորմալ կրթության մեթոդներով, որոնք ներառում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական բլոկներ եւ ուղեկցվում են ինտերակտիվ գործողություններով:

CAUCULT-ը միջազգային, միջմշակութային ծրագիր է, որը խթանում է Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական եւ մշակութային բազմազանությանը նպաստող նախաձեռնությունները: CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի նպատակն է բացահայտելԿովկասում մշակութային բազմազանությունը որպես առաջընթացի եւ բարգավաճ զարգացման կարեւոր նախապայման, ինչպես նաեւ ակտիվացնել եւ հզորացնել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համայնքները մշակութային միջոցառումների շնորհիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ