RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 880, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀՌՉԱԿԱՎՈՐ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ԿԼԱՈՒԴԻՈ ԱԲԱԴՈՆ ՈՒ ՅՈՒՐԻ ԲԱՇՄԵՏԸ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Մեծանուն ալտահար, դիրիժոր, երաժիշտ, հասարակական գործիչ Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 10-ին համերգով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ չէին կարող չանդրադառնալ Յուրի Բաշմետի 60-ամյա հոբելյանին, քանի որ նա Հայաստանի ու երեւանյան փառատոնի ընկերն է: «Բաշմետը ներգրավված է եղել բազմաթիվ հայանպաստ ակցիաներում` սկսած Սպիտակի երկրաշարժի տարիներից: Նրա հանդեպ հայերս ունենք յուրահատուկ վերաբերմունք»,- ավելացրեց Հովհաննիսյանը:

Այս տարի փառատոնի շրջանակում հայ երաժշտասերներին սպասվում են բացառիկ համերգներ: Սեպտեմբերի 29-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Դմիտրի Խվորոստովսկին եւ Կոնստանդին Օրբելյանը, իսկ հոկտեմբերի 15-ին մեր երկրում հանդես կգա նաեւ «Շանհայ» լարային քառյակը` ներկայացնելով Քշիշտոֆ Պենդերեցկու 3-րդ կվարտետը:

Նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Ստեֆան Վիլլիխի հետ համատեղ հանդես կգա ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, ով աշխարհում Մոցարտի գործերի լավագույն կատարողներից է եւ տարբեր երկրներում անցկացնում է վարպետության դասեր: Լյուբիմովը եղել է Հայաստանում փառատոնի առաջին տարում: Բացի ՀՊՖՆ-ի հետ համատեղ համերգից` երաժիշտն այստեղ մենահամերգ կտա:

Տարեվերջին` դեկտեմբերի 7-ին, փառատոնի կազմակերպիչները նախաատեսել են մեծ անակնկալ մատուցել երաժշտասերներին. Հայաստանում ելույթ կունենա իտալացի հռչակավոր դիրիժոր Կլաուդիո Աբադոն` իր «Մոցարտ» նվագախմբի հետ:

«Եվրոպայի համար մեծ իրադարձություն է, երբ Աբադոն հանդես է գալիս որեւէ երկրում: Անհավանական է, որ Կլաուդիո Աբադոն համաձայնել է գալ տարածաշրջան, որտեղ երբեք չի եղել: Հարեւան երկրներում նույնիսկ մեծ աղմուկ է բարձրացել, որ այս լեգենդար երաժիշտը, որ տարիներ շարունակ ղեկավարել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, կգա Հայաստան: Աբադոն նվագախումբ ղեկավարելիս կարծես երկնքում է սավառնում»,- նշում է Սոնա Հովհաննիսյանը:

Երեւանյան հեռանկարներ 14-րդ համերգաշրջանն այս տարի մենկարկել է հռչակավոր Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Այնուհետեւ հունիսին Երեւանում եւ Վանաձորում ելույթ է ունեցել Գրեմիի մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել նաեւ «Հորտուս Մուզիկուս» խումբը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ