RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1071, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԲԱՆԱԿՑՎԱԾ Է

Վ. Պ.

Եվրոպական միությունն ու Հայաստանը երեկ հաջողությամբ եզրափակել են Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները, որը ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի մի մասն է:

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ բանակցությունների 7-րդ եւ միաժամանակ վերջին փուլն անցկացվել է երեկ Երեւանում, որի ընթացքում բանակցողները փաստաթղթի հիմնական տարրերի վերաբերյալ համաձայնության են եկել, ինչը «ԵՄ եւ Հայաստանի միջեւ առեւտրային հարաբերությունների նոր շրջանակ կստեղծի»: ԽՀԱԱԳ համաձայնագիրը կհզորացնի Հայաստանի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ի հետ` հայկական եւ եվրոպական ապրանքների ու ծառայությունների համար մեկը մյուսի շուկայում առավել լավ հասանելիություն ապահովելով:

«Այն Հայաստանին հիմք կտա իր առեւտրային հարաբերությունները արդիականացնելու, նաեւ տնտեսական զարգացման համար», ասվում է հաղորդագրության մեջ, մասնավորեցմամբ, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները Հայաստանի համար պայմաններ կստեղծեն տնտեսության հիմնական ճյուղերը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու համար: «Ակնկալվում է, որ ԽՀԱԱԳ համաձայնագրով առեւտրային կատարելագործված հնարավորությունները ԵՄ եւ Հայաստանի համար տնտեսական օգուտներ կբերեն»:

Հաղորդագրությունում մեջբերում է արված անկախ մի ուսումնասիրությունից, որի համաձայն երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսությունը յուրաքանչյուր տարի կարող է լրացուցիչ 146 մլն եվրո ունենալ, երբ ԵՄ-ը կարող է շահել մոտ 74 մլն եվրո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ