RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1093, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԼՏՐՈՒԻԶՄ

Վ. Ա.

Եվրոխորհրդարանն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահական ընտրություններին դիտորդներ չի ուղարկի: Պաշտոնական Բաքվի որոշ ներկայացուցիչներ շտապել էին դա ներկայացնել այնպես, իբր «Եվրոխորհրդարանն Ադրբեջանը հանել է մոնիտորինգի ենթակա երկրների ցուցակից` հաշվի առնելով ժողովրդավարության բնագավառում վերջին տարիների ակնառու առաջընթացը»:

Այս «բացատրությանն», իհարկե, նույնիսկ դրա հեղինակը չնչին հավատ չի ընծայում: Խնդրի շուրջը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը զրուցել է Եվրոխորհրդարանի պատգամավորներից մեկի հետ, ում անունը սույն տեղեկատվությունը տարածած haqqin.az-ը չի նշել: Ստացվել է չափազանց ուշագրավ պատասխան.

- Ադրբեջանի իշխանությունները տառացիորեն մի քանի օր առաջ Եվրոպա գազ արտահանելու որոշում են ընդունել, եւ ճիշտ չէր լինի մեր ներկայացուցիչներին Բաքու ուղարկել, որպեսզի ընտրությունների վերաբերյալ քննադատական դիտողություններ արտահայտեն,- ասել է Եվրոխորհրդարանի պատգամավորը (տես http://haqqin.az/news/7732):

Ստացվում է, որ եվրոպացիների համար ցանկացած ռեժիմ, որն իրենց գազ է մատակարարում, քննադատությունից դուրս է, թեեւ իրենք քաջ գիտեն, թե այդ ռեժիմն ինչպես է իշխանության եկել եւ ինչպես է շարունակում այն պահել: Իսկ ահա Վրաստանը, որ գազ չունի, Եվրոխորհրդարանի կողմից կենթարկվի մոնիտորինգի:

Հետաքրքրական է, ի՞նչ կանեն եվրոխորհրդարականները, եթե Վրաստանը հանկարծ որոշի, որ Եվրոպայի «էներգետիկ անվտանգությունն ապահովող» ադրբեջանական գազը չի կարող տարանցվել իր տարածքով, քանի որ եվրոպացիներն այնուամենայնիվ որոշել են այդ երկրում նախագահական ընտրություններին դիտորդական խումբ ուղարկել:

...Իսկ մենք սիրում ենք ասել, որ «ցանկացած ընտրություն պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին»: Պետք է ավելացնել` նաեւ ալտրուիզմը, որովհետեւ ասված է նաեւ` «սեպը սեպով են հանում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ