RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1069, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 14

«ՎՃԱՐԵՔ 100 ԴՐԱՄ ԵՎ ԺՊՏԱԼՈՎ ԻՋԵՔ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բողոքի ցույցեր անող երիտասարդների պաստառների մակագրություններում կա եւս մեկ ուշագրավ կոչ: Պաստառներից մեկի վրա կարդում ենք` «Վճարեք 100 դրամ եւ ժպտալով իջեք», ու այստեղ շատ կարեւոր է «ժպտալով» բառը: Այսինքնՙ երիտասարդները ոչ միայն սովորեցնում են ժողովրդին` քաղաքացի լինել ու մնալ, այլեւ մի տեսակ մթնոլորտ են փոխում, հասարակական մթնոլորտ` կոչ անելով` «ժպտալ»:

Դժվար է այս պահին ասել, թե ինչով կավարտվի այս շարժումը: Մի բան ակնհայտ է, այս երիտասարդները այս Հայաստանի քաղաքացի չեն ցանկանում լինել, նրանք իրենց Հայաստանն են ուզում, նրանք ունեն իրենց Հայաստանն ունենալու իրավունքը, եւ նրանց պետք չէ այսօր կոտրել: Մի բան, ի վերջո, պետք է այս ժողովուրդը այս երկրում թույլ չտա, եթե անգամ ժողովուրդը ճիշտ չէ, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում:

Դառնանք «ժպիտ»-ին: Ուրեմն մեզ կոչ են անում ժպտալ: Իսկ կա՞ն մեր քաղաքում ժպիտ առաջացնող բաներ: Ծաղիկները շատացել են, գետնանցումները մաքրվում են, բակային անցումները նկարազարդված են, երիտասարդները` գովելի համարձակ են, տրասպորտը նույնն է, չնայած հիսուն տոկոսով թանկ է, բայց ժպտալու առիթը ո՞րն է: Օրինակՙ Բաղրամյան պողոտայում տեղակայված Մեծ Բրիտանիայի շենքի պատին, հասկանալի է, բրիտանական դեսպանատան թույլտվությամբ, հնարավոր է անգամ նախաձեռնությամբ, գունավոր տառերով գրվել է` «It"s boy». հիշեցնենք, երկու օր առաջ բրիտանական թագավորական ընտանիքը համալրվեց արքայազն Ուիլյամի ու Քեյթի տղա առաջնեկով: Եվ ահա բրիտանական դեսպանատունը ավետում է այդ մասին: Բայց, ամենակարեւորը, հնարավոր չէ նայել այդ մակագրությանը ու չժպտալ...

Խնդիրն այն է, որ այդ մակագրությունը ճիշտ է, Երեւանում է, բայց բրիտանական դեսպանատան պատին է, նախաձեռնությունն էլ մերը չէ: Մեր պատերը մռայլ են, գորշ, տխուր, թախծոտ, էլիտար, բարձրահարկ, մի տեսակ սառը...

Այդուհանդերձ, ընտրությունն իհարկե ձերն է` 100 կամ 150 դրամ վճարելու երթուղայինի վարորդին, բայց «ժպտալով իջեք», եւ ոչ միայն` իջեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ