RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



ՏՐԱՆՍՊՈՐՏ

Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ, ԶԱՅՐԱՑԱԾ ՎԱՐՈՐԴ

Մ. Խ.

Չգիտենք` ո՞ր շրջանակներն են ուղղորդում տրանսպորտի սակագնի դեմ քաղաքացիական բողոքը, բայց որ ուղղորդվում է` վկա են բաժանվող բենզինի կտրոնները, գլխարկներն ու վերնազգեստները կամ գունավոր տպված բողոքի պաստառները, որոնք փող արժեն: Թե հիմա բացի քաղաքացիական ակտիվիստների ազնիվ նպատակներից` ո՞վ ինչ ձուկ է ուզում որսալ բողոքի այս նոր ալիքի վրա, շուտով պարզ կլինի: Ինչպես եւ այն, թե ինչու հենց այս պահին ծագեց տրանսպորտի թանկացման չհիմնավորված որոշումը, եւ թե ինչպես է այս բոլորը ժամ առ ժամ արժեզրկում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցած քաղաքական եւ հանրային ռեսուրսը:

Սակայն հայերի թշնամիներն անգամ չէին կարող հասարակությունը բարիկադների բաժանելու այնպիսի առիթ մոգոնել, ինչպիսին տրանսպորտի թանկացումն է: Մի օրինակով ինքներդ եզրահանգեք:

Թիվ 41 երթուղու ավտոբուս բարձրացած ակտիվիստը դիմեց ուղեւորներին. «Ժողովուրդ, վճարում ենք 100 դրամ»: Ու ... սկսվեց: Ուղեւորների մի մասը ակտիվիստի կողմն էր, բազմաթիվ արգումենտներ բերեցին, թե ինչու չպետք է 150 դրամ վճարեն: Մյուսներն ասում էին, թե վարորդը մեղք չունի, նրանից պլան են ուզում, ժողովուրսը սխալ տեղ է բողոքում, թող գնա-քաղաքապետարանը պայթեցնի: Մյուսներն ասում էին, որ ամեն ինչի մեղավորը նախագահն է, օլիգարխներին բուծել-բաց է թողել ժողովրդի վրա: Ու խոսում էին բոլորը, մեկը մյուսին չլսելով, ակտիվիստն էլ դեռ մի լավ բորբոքում էր կրքերը: Ի վերջո` երիտասարդ վարորդը եւս կատաղեց, ու կանգառ անելուց հետո ամեն անգամ շրջվում ու մեկ րոպե կրքով բանավիճում է, թե վարորդի անունը այս աղմուկ-աղաղակում, բողոքի գործողություններում չպետք է տալ, նա ինչպես ստանում էր 50 հազար դրամ 100 դրամ սակագնի ժամանակ, նույնն էլ այսօր է ստանում, նրա դեմ պետք է չէ ժողովրդին հանել` մի քանի վարորդ հիվանդանոցներում են, քանի որ ծեծվել են ուղեւորների կողմից: Իսկ գործադուլ ինքը չի անի, քանի որ ընտանիք է պահում: Այս կարգի կրքերով ավտոբուսն ընթանում էր Ավանից սկսած մինչեւ Վերնիսաժի հատված` ամեն րոպե վթարի սպառնալիքը բորբոքված վարորդի առկայությամբ աչքի դեմ:

Ընդհանրացումները` հետագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ