RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍ

Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 840, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Բրենդիս համալսարանի սոցիալական քաղաքականության եւ կառավարման «Հելլեր սքուլի» ավարտական հանդիսության ժամանակ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանին շնորհվել է պատվավոր կոչում, որը նրան դասում է «բարձրագույն կրթության տեսլականի տեր մարդկանց, հումանիտար առարկաների կրքոտ ջատագովի, գիտնականի, պրոֆեսորի եւ առաջնորդի» շարքը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 29-ի համարը: Իր շնորհակալական խոսքում կրթության վաստակավոր մշակը հորդորել է ուսանողներինՙ ամեն ջանք գործադրել աշխարհն ավելի լավ վայր դարձնելու համար:

Իսկ հունիսի 14-ին նա «Կարնեգի կորպորացիայում» ընդունել է «Գլոբըլ Քիդս» շահույթ չհետապնդող կրթական կազմակերպության անդամներին, որոնց նպատակն է խթանել ուսուցումը եւ արժեւորել գիտելիքըՙ որպես ապագա հաջողությունների գրավականը:

Շարունակելով իր հանդիպումները սաների հետ, Գրիգորյանը մի ամբողջ օր էլ անցկացրել է Փրովիդենսում (Ռոուդ Այլենդ) գործող եւ իր անունը կրող տարրական դպրոցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ