RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1089, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ «ՇԱԽՏՅՈՐՈՒՄ» ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը Կարագանդայի «Շախտյորի» կազմում նորամուտը նշեց չեմպիոնների լիգայում: Նա Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ Կարագանդայում կայացած պատասխան խաղում թիմի մեկնարկային կազմում էր: 70-րդ րոպեին Ղազարյանն իր տեղը զիջեց Իգոր Զենկովիչին, որն էլ խաղավարտից 8 րոպե առաջ խփեց հանդիպման միակ գոլը: Հիշեցնենք, որ առաջին խաղում էլ «Շախտյորը» հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով: Թեեւ Զավեն Բադոյանը ԲԱՏԷ-ի հետ ժամանել էր Կարագանդա, սակայն նույնիսկ հայտացուցակում նրան չընդգրկեցին: Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Շախտյորը» կմրցի Ալբանիայի «Սկենդերբեուի» հետ, որը պայքարից դուրս էր մղել Բաքվի «Նեւթչիին»:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը խաղից հետո դրվատանքով է խոսել Գեւորգ Ղազարյանի մասին. «Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, ինչն արդեն խոսում է նրա բարձր կարգի մասին: Մենք պայմանավորվել էինք, որ նա կմասնակցի առաջին խաղակեսին եւ 2-րդ կեսի մի մասին: Այդ ֆուտբոլիստը շատ արագ է մարզավիճակ ձեռք բերում: Կարծում եմ, որ նա ամբողջությամբ կմասնակցի հաջորդ հանդիպմանը»:

Ահա չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում կայացած մյուս հանդիպումների արդյունքները (փակագծում նշված է առաջին խաղի հաշիվը). «Դաուգավա»-«Էլֆսբորգ»ՙ 0-4 (1-7), «Նիմե Կալյու»-ՀԻԿՙ 2-1 (0-0), «Սուտյեսկա»-«Շերիֆ»ՙ 0-5 (1-1), «Մոլդե»-«Սլայգո Ռովերս»ՙ 2-0 (1-0), «Ստրեյմուր»-«Դինամո» Թբ.ՙ 1-3 (1-6), «Մաքաբի» Թ-Ա-«Դյոր»ՙ 2-1 (2-0), «Վարդար»-«Ստյաուա»ՙ 1-2 (0-3), «Սելթիկ»-«Կլիֆտոնվիլ»ՙ 2-0 (3-0), «Դինամո» Զ.-«Ֆոլա»ՙ 1-0 (5-0), «Ժելեզնիչար»-«Վիկտորիա»ՙ 1-2 (3-4), «Հավնարֆյորդյուր»-«Էկրանաս»ՙ 2-1 (1-0):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ