RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 963, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«ԿՈՒԲԱՆԸ» ԿՓՈՐՁԻ ՕԶԲԻԼԻՍԻՆ ՊԱՀԵԼ ԹԻՄՈՒՄ

Ռուսական լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե Արաս Օզբիլիսը շուտով «Կուբանից» տեղափոխվելու է Մոսկվայի «Սպարտակ»: Այս առնչությամբ «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հանդես է եկել պարզաբանմամբ. «Մոսկվայի «Սպարտակ» Օզբիլիսի հնարավոր տեղափոխության մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Նման խոսակցությունների պատճառն այն է, որ Օզբիլիսն իրեն շատ վառ է դրսեւորում «Կուբանում»: Իրականությանը համապատասխանում է այն փաստը, որ նրանով իրոք հետաքրքրվում են մի շարք թիմեր: Սակայն «Կուբանի» ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի Օզբիլիսը մնա ակումբում: Ինձ հայտնի չէ «Կուբանից» Օզբիլիսի հեռանալու ցանկության մասին:

Եթե ֆուտբոլիստը մտածում է այլ ակումբ տեղափոխվելու մասին, նա իրեն այդքան լավ չի դրսեւորի: Մենք ոչ մեկին բռնի ուժով թիմում չենք պահի: Դա ճիշտ չի լինի: Մենք հույս ունենք, որ կկարողանանք թիմում պահել Օզբիլիսին, որից սպասելիքները մեծ են: Իհարկե, եթե շահավետ առաջարկ ստանա ակումբը, ֆուտբոլիստն էլ ցանկություն ունենա տեղափոխվելու, սխալ կլինի այն մերժելը: Սակայն այսօրվա դրությամբ Օզբիլիսը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է եւ մենք ցանկանում ենք, որ շարունակի ելույթներն ակումբում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ