Մինչ ուղեվարձի թանկացման դեմ հասարակական ընդվզումը նորանոր ձեւեր էր ընդունում, ու անգամ երեկ տարբեր լուրեր կային երկկողմանի սադրանքների վերաբերյալ, նույնիսկ լուր եղավ թիվ 67 երթուղու վարորդի դանակահարման փաստի մասին, երեկոյան քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձով ամեն ինչ փոխվեց: Չնայած թվում էր, թե ցերեկվա որոշումները 150-դրամանոց սակագինը թողնելու ...
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կողմից APA գործակալությանը հայտնած` Վլադիմիր Պուտինի Ադրբեջան մեկնելու մասին տեղեկատվությունից տառացիորեն ժամեր անց ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում միաժամանակ տարածվել է անցած նախագահական ընտրություններում Պուտինի վստահված անձ, Ռուսաստանի ադրբեջանական համայնքի պատվավոր նախագահ, այսպես կոչված «միլիարդատերերի ակումբի» անդամ Սոյուն Սադիկովի հոդվածը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը չորեքշաբթի` հուլիսի 24-ին հաստատել է 2014 ֆինանսական տարվա մասին արտաքին աջակցության օրենքի աջակցությունը Լեռնային Ղարաբաղին:
Սիրիայի հակամարտության մեջ անսպասելի շրջադարձ է կատարվում: Ապստամբներից ոմանք զենքը սուսուփուս վայր են դնում եւ անցնում կառավարական ուժերի կողմը: «Դեյլի թելեգրաֆ» թերթի տվյալներով, խոսքն առայժմ հարյուրավոր դասալիքների մասին է, բայց եթե նրանք հաջողությամբ մերվեն խաղաղ կյանքին, նրանց օրինակին կարող են հետեւել հազարավոր համախոհներ:
Երբ հայտարարվեց, որ Հայաստանն ու Եվրոմիությունն ավարտել են Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի բանակցությունները, վերջին շրջանում ռուսաստանյան ներկայության, ավելինՙ դերակատարության ջատագովները սկսեցին մեկնաբանել, թե Եվրոմիությունը վախենում է կամ առնվազն վտանգված է համարում նոյեմբերի վերջին Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, դրա համար էլ արագացնում է որոշ գործընթացներ:
Եվ ոչ մի էմոցիա: Հասկանալի է, Ադրբեջանը անընդհատ զինվում է, ինչը բնականաբար մեզ անհանգստացնում է: Հասկանալի է, որ բոլորը համերաշխ լռում են, երբ Ադրբեջանը զինվում է, իսկ խոսողներն էլ պարտադիր գուժում են, որ «Ադրբեջանը պատրաստվում է երկրորդ ղարաբաղյան պատերազմին», հասկանալի է, որ նման կարծիքներ հնչում են հիմնականում Արեւմուտքից, իսկ զենք ...
Ամերիկայի հայկական համագումարը շուրջ 125 կոնգրեսականների նոր փաստաթուղթ ներկայացրեց Ադրբեջանի մասին: Եվ մինչ Կոնգրեսն այս շաբաթ պատրաստվում է հավանություն տալ Միացյալ Նահանգների արտաքին օգնության առաջնահերթություններին, Ամերիկայի հայկական համագումարն այցելել է շուրջ 125 կոնգրեսականների եւ առձեռն հանձնել համագումարի 2013 թվականի նոր մամլո հաղորդագրությունների փաթեթը, որը շեշտադրում էր ֆինանսավորման առաջնահերթությունները Հայաստանի ու ...
«Թուրան» գործակալությունը, վկայակոչելով անանուն, բայց «միանգամայն վստահելի աղբյուրներ», տեղեկացնում է, որ Ադրբեջանի Լենքորան քաղաքում «մի քանի օր գտնվում է «Մոսադի» հատուկ ստորաբաժանումը»: Այո, խոսքը Իսրայելի հետախուզական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման մասին է:
Լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 99-ամյակը: Աշխարհը ցնցած եւ համաշխարային քաղաքական համակարգի վրա աննախադեպ ազդեցություն ունեցած այդ պատերազմի մասին շատ է գրվել, շատ է խոսվել, նկարահանվել են ֆիլմեր, կանգնեցվել են բազում հուշարձաններ: 1914 թ. օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, իսկ օգոստոսի 3-ինՙ Ֆրանսիային: Օգոստոսի 4-ին Առաջին աշխարհամարտի եվրոպական ...
Օրերս Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը ցուցադրվեց Արցախում` Տիգրանակերտի ամրոց-թանգարանում: Օպերետը ներկայացվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերայի պատրաստման բաժնի վարիչ, պրոֆեսոր, Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
Անցնում էի Հանրապետության փողոցով եւ հանկարծ նկատեցի երկհարկանի սեւ շենք, որը նախկին Ալավերդյան թիվ 37-ն էր: Մտովի տեղափոխվեցի 61 տարի առաջ, երբ այդ շենքի երկրորդ հարկում նշում էինք Եղիշե Չարենցի ավագ դստերՙ Արփինեի 20-ամյակը 1952 թվականն էր:
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը պատրաստվում է կազմակերպել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը Երեւանում, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2014թ.: Բացօթյա համերգ կազմակերպելու պատճառը Արամ Խաչատրյան համերգասրահի փոքր լինելն է աշխարհահռչակ այդ նվագախմբի համերգների համար:
Օդեսայի միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվել են Փարաջանովի աշխատանքները եւ տեղի է ունեցել ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ցուցահանդեսին ներկայացված է եղել Փարաջանովի 40 աշխատանքները, իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրության ընթացքում հանդիսատեսի դատին են ներկայացվել նրա «Սայաթ-Նովա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթան», «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմերը: Ի դեպ, Փարաջանովի աշխատանքների ցուցադրություն ...
«Չորս կարիճ» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է 2014-15 թվականներին Երեւանում իրականացնել «Infinity Art Festivalե ժամանակակից արվեստի փառատոն: Փառատոնի բոլոր միջոցառումները կանցկացվեն հասարակական կազմակերպության «Աշխարհն ինչպիսին է եւ ինչպիսին պետք է լինի» նշանաբանի ներքո: «Չունենալով պետականություն` երկար տարիներ մենք չենք կարողացել մեր խոսքն ասել աշխարհին, իսկ այն մանր նախագծերը, որոնք այսօր իրականացվում ...
Գրասէր հասարակութիւն մը փութացած էր Գլենտէյլի կեդրոնական հանրային գրադարանի հանդիսասրահը, ներկայ գտնուելու Հայաստանի գիտութիւններու ազգային ակադեմիայի թղթակից անդամ դոկտ. Արտեմ Սարգսեանի «Փրկութեան բանալի» հատորի ներկայացման: Թէքէեան մշակութային միութեան Լոս Անճելըսի մասնաճիւղի ատենապետ Վաչէ Սեմերճեանի հակիրճ բացման խօսքէն ետք, ընթացք առաւ յայտագիրը: Առաջին հերթին խօսք առաւ երկարամեայ դաստիարակ, «Նոր օր» շաբաթաթերթի ...
Վաստակաշատ մտավորական, կրթական եւ հասարակական գործիչ Երվանդ Պապայանի ծննդյան տարեդարձի եւ Բըրբենկում հունիսի 16-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի կազմակերպությամբ եւ Հովնան արք. Տերտերյանի հովանավորությամբ կայացած հոբելյանական հանդիսության առիթներով նրա թոռներըՙ Երվանդ եւ Թալին Պապայանները բաց նամակ են հրատարակել «Արմինյըն միրոր-սփեքթեյթրի» էջերում, որտեղ ասվում է, որ ...
Ինչպես 3 տարի առաջ «Փյունիկին», այնպես էլ այժմ «Շիրակին» չհաջողվեց հաղթահարել Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» արգելքը: Սակայն եթե «Փյունիկը» 2 խաղերում էլ զիջել էր մրցակցին (1-3, 0-1), ապա «Շիրակը» «Պարտիզանի» հետ մրցավեճում հաղթելու լավ հնարավորություններ ուներ: Առաջին խաղում Գյումրիում «Շիրակն» ավելացված ժամանակում գոլ բաց թողեց ու չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: ...
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Վիլնյուսում «Ժալգիրիսից» 0-2 հաշվով կրած պարտությունից հետո, «Փյունիկը» պատասխան խաղից առաջ հայտնվել էր չափազանց ծանր կացության մեջ: Հաջորդ փուլ դուրս գալու համար «Փյունիկին» անհրաժեշտ էր 3 գոլ խփելՙ սեփական դարպասը պահելով անառիկ:
Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 2-րդ տուրում հայաստանցի շախմատիստուհիներից միայն Մարիա Կուրսովային հաջողվեց հաղթանակ տոնել: Նրա մրցակցուհին Կատարինա Նեստորովիչն էր: Այդ հաղթանակի շնորհիվ Կուրսովան վաստակեց 2 միավոր եւ 23 շախմատիստուհիների հետ գլխավորեց աղյուսակը:
Ռուսական «Սպորտ-Էքսպրեսի» տեղեկացմամբ, Մոսկվայի «Սպարտակի» եւ Կրասնոդարի «Կուբանի» միջեւ բանակցություններ են ընթանում Արաս Օզբիլիսի տեղափոխության հարցի շուրջը: Ըստ թերթի, «Սպարտակը» պատրաստ է նրա տրանսֆերի համար 10 մլն եվրո վճարել, սակայն «Կուբանը» չի համաձայնվում:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնումՙ նախապատրաստվելով Եվրոպայի եւ աշխարհի թիմային առաջնություններին: Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են օլիմպիական չեմպիոններ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Իսկ Սերգեյ Մովսիսյանն առայժմ մարզվում է անհատական ծրագրով:
Բիլի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի խաղաց Հուանգ Քսիանի հետ: 3 տուրից հետո Ղարամյանը 2 միավոր ունի: 3-ական միավորով առաջատարներն են Յան Սմիթսը, Դրագան Սոլակը եւ Չժաո Հուեն: