RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Ու՜Ֆ եսիմ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 900, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՊՍՏԱՄԲՆԵՐ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԸ

Սիրիայի հակամարտության մեջ անսպասելի շրջադարձ է կատարվում: Ապստամբներից ոմանք զենքը սուսուփուս վայր են դնում եւ անցնում կառավարական ուժերի կողմը: «Դեյլի թելեգրաֆ» թերթի տվյալներով, խոսքն առայժմ հարյուրավոր դասալիքների մասին է, բայց եթե նրանք հաջողությամբ մերվեն խաղաղ կյանքին, նրանց օրինակին կարող են հետեւել հազարավոր համախոհներ:

Ապստամբների անձնատվության պատճառներն են իշխանությունների հայտարարած համաներումը եւ հիասթափությունը հեղափոխության իդեալներից: «Ես մարտնչել եմ հանուն հեղափոխության, բայց հիմա կարծում եմ, որ մենք կորցրել ենք այն իդեալները, որոնց համար կռվում էինք», ասում է ապստամբական ուժերի նախկին մարտիկ Մուհամմեդը, որը Ռաքքա քաղաքից է:

Նա պատմում է, որ երբ ծայրահեղականները գրավել են քաղաքը, իր ընտանիքը ապահովության նկատառումներով փախել է կառավարական ուժերին ենթակա տարածք: «Ասադը սարսափելի է, բայց այլընտրանքը էլ ավելի վատն է», կարծում է նախկին ապստամբը:

«Դեյլի թելեգրաֆի» թղթակիցը Դամասկոսում գերատեսչության կենտրոնակայանում տեսել է ապստամբների ընտանիքների բազմաթիվ անդամների, որոնք ուզում էին, որ իրենց մերձավորները վայր դնեն զենքը եւ անձնատուր լինեն իշխանություններին: Շատերի համար դա վերջին հնարավորությունն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ