RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



ՎԱՇԻՆԳՏՈՆ

Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 817, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

Ի. Պ.

Ամերիկայի հայկական համագումարը շուրջ 125 կոնգրեսականների նոր փաստաթուղթ ներկայացրեց Ադրբեջանի մասին: Եվ մինչ Կոնգրեսն այս շաբաթ պատրաստվում է հավանություն տալ Միացյալ Նահանգների արտաքին օգնության առաջնահերթություններին, Ամերիկայի հայկական համագումարն այցելել է շուրջ 125 կոնգրեսականների եւ առձեռն հանձնել համագումարի 2013 թվականի նոր մամլո հաղորդագրությունների փաթեթը, որը շեշտադրում էր ֆինանսավորման առաջնահերթությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, ներառյալ Ադրբեջանի մասին Համագումարի նոր փաստաթուղթը: Իսկ այս տարվա սկզբին զեկույցները երեւան հանեցին այն, որ Ադրբեջանը կրկին շուրջ 200 անգամ խախտել է զինադադարը: Իսկ այս միջսահմանային հարձակումների մթնոլորտում հայտարարվեց, որ Ադրբեջանը Ռուսաստանից սկսել է ստանալ մեկ միլիարդ դոլար արժողությամբ նոր զինամթերք եւ սպառազինություն: Այդ պատճառով ճիշտ ժամանակին էր, որ մի քանի օր անց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը «Վրդովված գործընկեր. Ադրբեջանի աճող ավտորիտարիզմը» անվամբ լսումներ անցկացրեց: Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ` լսումների ընթացքում Համագումարը հանդես է եկել կարեւոր խոսքով, որում մատնանշվում էին Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի բազմաթիվ օրինակներ` հիմնարար ազատությունների խախտումը, լրագրողների նկատմամբ իրականացվող հարձակումները, Ջուղայի հայկական հնադարյան գերեզմանոցի ոչնչացումը, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացների շուրջն անհամերաշխությունը, միջամտությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացներին, հսկայական ռազամական ծախսերը, որոնք 2011-2012 ֆինանսական տարում կազմել են շուրջ 6 միլիարդ դոլար եւ այլն: Իսկ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտարարել է. «Համագումարը խորապես մտահոգված է Ադրբեջանի անհամերաշխությամբ եւ շարունակական սպառնալիքներով Ամերիկայի դաշնակից Հայաստանի դեմ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ