RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 740, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

«Չորս կարիճ» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է 2014-15 թվականներին Երեւանում իրականացնել «Infinity Art Festivalե ժամանակակից արվեստի փառատոն: Փառատոնի բոլոր միջոցառումները կանցկացվեն հասարակական կազմակերպության «Աշխարհն ինչպիսին է եւ ինչպիսին պետք է լինի» նշանաբանի ներքո: «Չունենալով պետականություն` երկար տարիներ մենք չենք կարողացել մեր խոսքն ասել աշխարհին, իսկ այն մանր նախագծերը, որոնք այսօր իրականացվում են Հայաստանում, ցածր մակարդակի վրա են: Մշակույթի շնորհիվ մենք կարող ենք մեր երկիրը դարձնել այլ պետությունների մրցակիցը: Պատրաստվում ենք մեր նախաձեռնությանը ներգրավել տարբեր երկրներ ներկայացնող արվեստի հայտնի գործիչների: Բնականաբար շատ ռեսուրսներ են պետք նախագիծն իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է «Չորս կարիճ» կազմակերպության ղեկավար Հայկ Մութաֆյանը:

Նախաձեռնության հեղինակը նշում է, որ փառատոնը կազմակերպելու համար լուրջ ֆինանսական աղբյուրներ են անհրաժեշտ: Կազմակերպությունը կհամագործակցի նաեւ ՀՀ մշակույթի նախարարության հետ, բայց ավելի շատ ցանկություն ունի նախաձեռնությանը ներգրավել ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին:

«Փառատոնին ընդառաջ օգոստոս-սեպտեմբերից սկսում ենք պրոմո-ակցիաներ իրականացնել` երաժշտական միջոցառումների, ցուցահանդեսների տեսքով, որպեսզի դրանց շնորհիվ ներգրավենք աջակիցների»,- նշեց Հայկ Մութաֆյանը:

«Չորս կարիճ» հասարակական կազմակերպության նախագահը նշել է, որ իրենք պատրաստվում են ստեղծել հատուկ հանձնաժողով, որում ներգրավված կլինեն մշակույթի գործիչներ: Հանձնաժողովն ամեն ամիս կներկայանա մամուլի ասուլիսներով եւ կքննարկի սոցյալ-մշակութային հարցեր: Մշակույթին կանդրադառնան նաեւ հատուկ ստեղծված հեռուստահաղորդումների միջոցով:

«Չորս կարիճ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2008 թվականին եւ զբաղվում է տարածաշրջանի ժամանակակից արվեստի զարգացմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ