RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 868, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ՇԻՐԱԿԸ» ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ՄՏՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես 3 տարի առաջ «Փյունիկին», այնպես էլ այժմ «Շիրակին» չհաջողվեց հաղթահարել Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» արգելքը: Սակայն եթե «Փյունիկը» 2 խաղերում էլ զիջել էր մրցակցին (1-3, 0-1), ապա «Շիրակը» «Պարտիզանի» հետ մրցավեճում հաղթելու լավ հնարավորություններ ուներ: Առաջին խաղում Գյումրիում «Շիրակն» ավելացված ժամանակում գոլ բաց թողեց ու չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Բելգրադում էլ շիրակցիները կարող էին լուծել ուղեգրի հարցը, սակայն կրկին չկարողացան իրացնել գոլային պահերը:

Ճիշտ է, առաջին խաղակեսում դաշտի տերերը որոշակի ճնշում էին գործադրում հյուրերի դարպասին եւ 2 անգամ մոտ էին հաջողությանը: Իսկ ահա ընդմիջումից հետո, երբ 55-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Պարտիզանի» պաշտպան Վլադիմիր Վոլկովը, որը Գյումրիում իր թիմին փրկել էր պարտությունիցՙ հավասարեցնելով հաշիվը, «Շիրակի» հաջողության հասնելու հնարավորությունները զգալիորեն աճեցին: Շիրակցիները սկսեցին ավելի մեծ ուժերով ու համարձակորեն գրոհներ կազմակերպել, իսկ խաղի վերջին 10 րոպեներին հյուրերը պարզապես պաշարել էին «Պարտիզանի» դարպասը: Սակայն ցավոք, այդպես էլ գնդակը չհայտնվեց մրցակցի դարպասում: «Պարտիզանին» հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Այսպես «Շիրակը» չպարտվելով մրցակցին, դուրս մնաց հետագա պայքարից:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն են արտահայտել:

Վարդան Բիչախչյան («Շիրակ») - 2 հանդիպումներից հետո միայն ափսոսանքի զգացում ունեմ: 2 խաղերում էլ մենք առավելություն ունեինք, բայց արդյունքում հաջորդ փուլ դուրս եկավ «Պարտիզանը», որին շնորհավորում եւ հետագա հաջողություններ եմ մաղթում: Ֆուտբոլում բախտի գործոնը մեծ նշանակություն ունի: 2 հանդիպումներում էլ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք իրացնել: Այլապես կարող էինք հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Վուկ Ռաշովիչ («Պարտիզան») - Հայաստանի չեմպիոնն ուժեղ մրցակից էր եւ 2 հանդիպումներում էլ կարողացավ լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար: Այսօրվա խաղում մենք պետք է գոլ խփեինք առաջին խաղակեսում, ինչը թույլ կտար ավելի հանգիստ գործել: Սակայն չկարողացանք իրացնել պահերը: Իսկ խաղավերջը մեզ համար շատ ծանր էր, քանի որ 10 հոգով էինք խաղում ու նյարդային իրավիճակ էր ստեղծվել: Որակավորման 2-րդ փուլից առաջ էլ ասել էի, որ մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր մրցակցի, այդ թվումՙ «Շիրակին»: Այժմ պետք է մտածենք բուլղարական «Լուդոգորեցի» հետ խաղերի մասին: Կարծում եմ, որ «Պարտիզանը» 3-րդ փուլում ավելի որակյալ ֆուտբոլ կցուցադրի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ