RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 779, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՌԵՎԱՆՇԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Վիլնյուսում «Ժալգիրիսից» 0-2 հաշվով կրած պարտությունից հետո, «Փյունիկը» պատասխան խաղից առաջ հայտնվել էր չափազանց ծանր կացության մեջ: Հաջորդ փուլ դուրս գալու համար «Փյունիկին» անհրաժեշտ էր 3 գոլ խփելՙ սեփական դարպասը պահելով անառիկ:

Հաշվի առնելով նախորդ հանդիպումներում «Փյունիկի» ցուցադրած խաղը, դժվար էր հավատալ, որ կհաջողվի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Սակայն երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ «Փյունիկը» դրա հնարավորությունն ուներ: Առաջին իսկ րոպեներից փյունիկցիները նետվեցին գրոհների: Դրանց նպաստեցին նաեւ հյուրերը, որոնք գրեթե ողջ թիմով նահանջել էին սեփական կիսադաշտ եւ մտածում էին միայն դարպասն անառիկ պահելու մասին: Հանուն արդարության հարկ է նշել, որ «Փյունիկն» այս խաղում բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեց: Դեռեւս առաջին խաղակեսում փյունիկցիները կարող էին հավասարեցնել երկու խաղերի ընդհանուր հաշիվը, սակայն չօգտագործեցին գոլային պահը:

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» վերջապես հասավ հաջողության: 55-րդ րոպեին Գագիկ Պողոսյանի հեռահար փոխանցումից հետո Վիուլեն Այվազյանը մեն մենակ հայտնվելով դարպասապահի դիմացՙ բացեց խաղի հաշիվը: Հաջողությունից ոգեւորված փյունիկցիները գրեթե ողջ թիմով նետվեցին գրոհի, եւ կարող էին խփել երկրորդ գնդակը: Հիշարժան էր 75-րդ րոպեին Աղվան Պապիկյանի անցումը, որից հետո հյուրերի դարպասապահը փրկեց դրությունը:

Ցավոք, ինչպես հաճախ է պատահել հայկական ակումբների հետ, խաղավերջում «Փյունիկը» գոլ բաց թողեց: 86-րդ րոպեին հյուրերի հազվադեպ վտանգավոր հակագրոհներից մեկի ժամանակ Գագիկ Պողոսյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները եւ Կուկլիսը վերականգնեց հավասարակշռությունըՙ 1-1:

Այսպես, ողջ խաղի ընթացքում ունենալով զգալի առավելություն, «Փյունիկը» ոչ միայն չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը, այլեւս հերթական անգամ ձեռքից բաց թողեց հաղթանակը: Այսպիսով, հայկական ակումբների համար եվրոգավաթների հերթական խաղարկությունն ավարտվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ