«Այն, ինչ տեսել եք, գրեք» առաջին գիծ այցելած լրագրողներիս հորդորում է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` հավելելով, որ ԼՂՀ ՊՆ հիմնական խնդիրը եղել եւ մնում է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը, որն իրականացվում է զինադադարից հետո:
Այն, ինչ ծնվեց Հայաստանում հուլիսի 25-ին, գուցե եւ կոչվում է քաղաքացիական հասարակություն: Համենայն դեպս, բոլոր տեսակի առանձնահատկությունները, որոնք պարտադիր են քաղաքացիական հասարակություն կոչվելու համար, հայաստանյան այս նոր երեւույթն ունի: Նախ, դասակարգային չէ, որովհետեւ արտասահմանյան թանկարժեք մեքենայի վարորդը կանգնեց այդ մեքենայի մասին միայն երազող երիտասարդի կողքին, քաղաքական չէ, որովհետեւ քաղաքական որոշ ...
Գյումրու Թատերական հրապարակում հուլիսի 25-ից նստացույց են անում մի խումբ ազատամարտիկներ: Նրանցից մի մասը եկել է Երեւանի Ազատության հրապարակից, որտեղ իրենց սոցիալական պահանջներով բողոքի ցույց են անում արդեն երկու ամիս, մյուսներն էլ արցախյան ազատամարտի նրանց միացած շիրակցի մասնակիցներ են: Պահանջներն ու կարգախոսները, դատելով կողք կողքի շարված թղթե պաստառների գրություններից, հիմնականում ...
Ֆրանսիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել 1881 թ. օրենքը, որը նախատեսում է պատասխանատվություն հանրապետության նախագահի հանդեպ կոպտություն դրսեւորելու համար:
Թուրքական իշխանությունների հետ երկարատեւ բանակցություններից հետո մարտի 21-ին առաջնորդ Օջալանը Իմրալի կալանավայրից զենքը վայր դնելու եւ Թուրքիայի սահմանները լքելու կոչ էր արել PKK-ի մարտիկներին: Փոխարենը վարչապետ Էրդողանի կառավարությունն էլ հավանաբար խոստացել էր բարելավել քուրդ բնակչության իրավական դրությունը երկրում, ճանաչել քրդական ինքնությունը, ընդլայնել ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ մայրենի լեզվով կրթության ...
Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական գրասենյակը, որը ցարդ գործում էր Կորյունի 19ա հասցեում, այսուհետեւ կշարունակի գործել Հանրապետություն (նախկին Ալավերդյան) փողոցի 47 շենքի 2-րդ հարկում, հետեւյալ հեռախոսահամարներով.- (374)060-271114, (374)91-566845, (374)77-566845:
Այդ մասին երեկ հաղորդել է virtualaz.org-ը, որի տեղեկացվածությամբ` Բաքվում «իրանական բուժհաստատությունները վերջին ժամանակներս հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, եւ դրանց փակվելու գլխավոր պատճառը լրտեսական գործունեությունն է»:
Հուլիսի 3-4-ը Երեւանում գումարվեց իրավաբանների համահայկական 2-րդ համաժողովըՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական պահանջատիրության իրավական հիմքերի քննարկման եւ համապատասխան բանաձեւերի ձեւակերպման նպատակով: Սփյուռքից հրավիրված իրավաբանների շարքում էր նաեւ լիբանանահայ իրավաբան Ժոզեֆ Քերոբի Գասպարյանը, Բեյրութի Սեն Ժոզեֆ եւ Նանսի (Ֆրանսիա) համալսարաններում մասնագիտական կրթություն ստացած փաստաբան եւ մասնավոր իրավախորհրդատու, որն ավելի ...
Հայաստանը եւ Թուրքիան հարեւան պետություններ են, որոնց միջեւ, սակայն, չկան միջպետական հարաբերություններ: Գաղտնիք չէ նաեւ, որ դրա պատճառը ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի դիրքորոշումն է: Այդ երկիրը ոչ միայն չի ցանկանում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ ընդգծված թշնամաբար է տրամադրված մեր դեմ, շարունակելով շրջափակման քաղաքականությունը, միջազգային բոլոր ատյաններում միակողմանիորեն պաշտպանելով ...
Ներկայացնում ենք մեր հացազրույցը «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանի հետ` Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ նրա անվան հետ կապված տեղեկությունների մասին:
Եթե մարդիկ իրոք առաջացել են կապիկներից, ինչում հավատացած է ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները նաեւ, ապա նշանակում է, որ բոլոր ազգերն առաջացել են կապիկներից, ասենք, ռուսներն էլ, ֆրանսիացիներն էլ, վրացիներն էլ, մեքսիկացիներն ու հնդիկներն էլ, անգամ գերմանացիներն ու շվեդները: «Մարդն առաջացել է կապիկից» տեսության կողմնակցիների, այդ թվումՙ Պոզների համար խնդիրն ...
Հոկտեմբերի 14-15-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպահայերի 3-րդ համագումարը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից ու եվրոպական տարբեր երկրներից: Առաջիկա համագումարի աշխատանքներին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը :
Կրթության եւ գիտության նախարարության եւ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր: Նախագծի նպատակն է ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջները բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց:
Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2013-ի մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի պայմանավորվածությանն համաձայն բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրել շուրջ 300 տրակտոր, որոնք երեկ հասան Հայաստան:
«Ազգի» հուլիսի 23-ի համարում «Հայաստանեայց առաքելական եկեղեցին եւ համայնքները բեմ են փսիքոտռամներու (psychodrames)» վերնագրով հրապարակված հոդվածից ծավալային նկատառումով հապավել էինք մի հատված, որը հրատարակում ենք ստորեւ, նկատի ունենալով հեղինակիՙ սփյուռքահայ հայտնի մտավորական, Փարիզի «Ռադիո Այբի» հիմնադիրներից եւ Բեյրութի «Բագին» ամսագրի խմբագիր Հակոբ Պալյանի բարձրացրած հարցի կարեւորությունը, որը, հուսով ենք, համապատասխան ...
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հուլիսի 26-ին հինգ հայ տղամարդ է առեւանգվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք եղել են Հալեպից Երեւան ուղեւորված ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։
Երեկ ստացանք մի նամակ, որի միջոցով հեղինակը ներկայացնում է, թե ինչպիսի՞ օրհասական վիճակում է հայտնվել իր տղան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Ջուլիետա Հակոբյանը գրում է, որ որդին` Խաչատուր Ղալեչյանը, ավելի քան 15 տարի սեփականաշնորհման գործընթացում իր դեմ իրականացված չարաշահումների բացահայտման ու դրանց օրինական գնահատական տալուն ուղղված քայլեր ձեռնարկելով, Հայաստանում որեւէ պատկան ...
Ռուսական «Սպորտ-Էքսպրեսի» տեղեկացմամբ, երեկ կեսօրին Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բուժզննում անցնելուց հետո 5-ամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Օզբիլիսը «Սպարտակի» կազմում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով, որով նախկինում խաղում էր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկըՙ Անդրեյ Տիխոնովը, որը ներկայումս թիմի մարզիչն է:
Նոյեմբերի 24-ին Մակաոյում Վանես Մարտիրոսյանի եւ Դեմետրիուս Անդրադեի միջեւ կայանալիք մենամարտի վայրն ու ժամկետները փոփոխվել են: Երկու բռնցքամարտիկների մրցամարտը տեղի կունենա ԱՄՆ-ում սեպտեմբերի 7-ին: Այն կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում, որի գլխավոր մրցավեճը կլինի Չավեսի եւ Վերայի մենամարտը:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 3-րդ տուրում Մարիա Կուրսովան առաջին կես միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ: Լիլիթ Մկրտչյանը մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնելով Մերի Արաբիձեի նկատմամբ, Կուրսովայի հետ 2,5 միավորով հետապնդում է 3-ական միավորով աղյուսակը գլխավորող Բելա Խոթենաշվիլուն, Սալոմե Մելիային, Ալեքսանդրա Գորյաչկինային եւ Իննա Գապոնենկոյին:
Իսպանիայում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Կարեն Գրիգորյանը հաղթելով Էնրիկե Ագուադոյին, վաստակեց 3,5 միավոր: Հովիկ Հայրապետյանը եւս հաղթեց մրցակցինՙ Լուիս Կոլին ու վաստակեց 3 միավոր: Իսկ ահա Մարկ Բասենչյանն իր օգտին հաղթանակ գրանցեց առանց խաղի: Նրա մրցակից Բհարատ Արջունը չէր ներկայացել հանդիպմանը: Մարկը միավորների քանակը ...
Բիլի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Տիգրան Ղարամյանը հաղթեց Դավիթ Բոտնիերին ու վաստակեց 3 միավոր: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Յան Սմիթսին, Դրագան Սոլակին, Սալեհ Սալեմին, Բորիս Գրաչովին, Մաթեուշ Բարտելին եւ Պենտալա Հարիկրիշնային:
Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ: Պատճառն այն է, որ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի «Պիաստա»-«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ լեհ ֆուտբոլասերները տրիբունայում պարզել են Լեռնային Ղարաբաղի դրոշը: Այս փաստը կարող է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի նիստի քննարկման թեմա դառնալ:
Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Դիլիջանի «Իմպուլսի» դարպասապահ Գոռ Էլյազյանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Միկայի» հետ: «Իմպուլսի» լուծարումից հետո Գոռն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ էր ստացել եւ մարզվում էր «Բանանցում»: Ինչ խոսք, Էլյազյանը կուժեղացնի «Միկայի» կազմը, քանի որ Գեւորգ Կասպարովի Իրան մեկնելուց հետո «Միկան» հուսալի դարպասապահի կարիք ուներ:
Մարտունու «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Պիրինի» հարձակվող Վիկտոր Շիշկովի հետ: Նա փորձաշրջան էր անցնում թիմի կազմում, մասնակցել է ուսումնամարզական հավաքին ու ստուգողական հանդիպումներին:
Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Բանանցը» Իջեւանի «Արնար» մարզադաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ցխինվալի «Սպարտակի» հետ: Երկուստեք սուր գրոհներով անցած հանդիպման ելքը վճռեց 78-րդ րոպեին հյուրերի խաղացող Դավիթ Նանիեւի խփած միակ գոլը: