RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 23:41:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1372, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԾՆՈՒՆԴ, ԱՊԱ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն, ինչ ծնվեց Հայաստանում հուլիսի 25-ին, գուցե եւ կոչվում է քաղաքացիական հասարակություն: Համենայն դեպս, բոլոր տեսակի առանձնահատկությունները, որոնք պարտադիր են քաղաքացիական հասարակություն կոչվելու համար, հայաստանյան այս նոր երեւույթն ունի: Նախ, դասակարգային չէ, որովհետեւ արտասահմանյան թանկարժեք մեքենայի վարորդը կանգնեց այդ մեքենայի մասին միայն երազող երիտասարդի կողքին, քաղաքական չէ, որովհետեւ քաղաքական որոշ գործիչներ թեեւ երեւացին շարժման շարքերում, բայց ոչ ոք նրանց չլսեց, ու նրանք ոչինչ չասացին: Եվ, որը պակաս կարեւոր չէ, այս շարժումը խնդրի ու նպատակի հարցում կոնկրետ ու հստակ է, հրաշալի գիտի, թե ի՞նչ է ուզում եւ ումի՞ց է ուզում:

Շարժումը հաղթեց, համենայն դեպս, սա այն շարժումներից է, որոնք պարտվել չունեն, որոնք, եթե կան, ուրեմն արդեն հաղթել են: Շարժումը հաղթեց, ինչը կարող է նշանակել, որ Հայաստանում ծնվեց քաղաքացիական հասարակությունը: Եթե սա այսպես է, ապա ուրեմն, այժմ, այսօրվանից, Հայաստանում քաղաքացիական նորածին հասարակության դաստիարակության շրջանն է մեկնարկում: Այս երիտասարդներն այժմ կարող են, օրինակ, չհեռանալ կանգառներից ու պահանջել, որ ոչ թե հարյուր, այլ հիսուն դրամ սահմանեն ուղեվարձը, ինչը անմիջապես ծիծաղելի կդարձնի շարժումը, կամ կարող են չհեռանալ կանգառից, ու պահանջել, որ երթուղայինները նստատեղերից բացի ավելի մարդ չվերցնեն, ինչը նոր մակարդակի կհանի շարժումն ու կշարունակի, եւ վերջապես այս երիտասարդները կարող են չհեռանալ Բաղրամյան պողոտայից կամ Հանրապետության հրապարակից` պահանջելով նախագահից ու կառավարությունից ուղղակի եւ անմիջապես կասեցնել արտագաղթը: Նրանք, իհարկե, կարող են ոչ մի բան չանել, եւ հիշել ամառային այս վեցօրյակըՙ որպես ամառային ինքնատիպ հանգիստ, զարդարելով համացանցի սոցիալական տիրույթն ու իրենց ընտանեկան ֆոտոալբոմները իրենց «բողոքավորի» նկարներով:

Բայց գուցե նրանք ուղղորդվա՞ծ էին, այսինքնՙ հնարավոր է, որ նրանք անկեղծ չէին, դրա համար էլ հաղթեցին: Անկեղծ ասած, սա չպետք է ավելի կարեւոր լինի, քան հաղթանակը, որովհետեւ երեւանցին շարունակում է հարյուր դրամ վճարել երթուղայինից իջնելիս, իսկ սա ամենակարեւոր ձեռքբերումն է, եթե անգամ ոչ անկեղծության ծնունդ է, ուղղորդված լինելու արդյունք: Հետո ի՞նչ, եթե այս երիտասարդներն ուղղորդված են եղել (եթե եղել են): Երբ երիտասարդները կանգնեն ու չհեռանանՙ մինչեւ վերանա արտագաղթը, եւ արտագաղթը վերանա, որեւէ մեկիս մտքով կանցնի՞` ուղղորդված են եղել նրանք, թե ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ