RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 23:41:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1495, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«ԵԹԵ ԱՆԿԱՐԱՆ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը ՔԱՅԼ ՉԿԱՏԱՐԻ, ԱՊԱ ՉԵՂՅԱԼ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀՐԱԴԱԴԱՐԸ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է PKK-ի ղեկավար կազմից Սաբրի Օքը

Թուրքական իշխանությունների հետ երկարատեւ բանակցություններից հետո մարտի 21-ին առաջնորդ Օջալանը Իմրալի կալանավայրից զենքը վայր դնելու եւ Թուրքիայի սահմանները լքելու կոչ էր արել PKK-ի մարտիկներին: Փոխարենը վարչապետ Էրդողանի կառավարությունն էլ հավանաբար խոստացել էր բարելավել քուրդ բնակչության իրավական դրությունը երկրում, ճանաչել քրդական ինքնությունը, ընդլայնել ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ մայրենի լեզվով կրթության հարցում ընդառաջել քրդերին:

Ակամա հարց էր ծագում. ինչպե՞ս ընդառաջել: Պատասխանը միանշանակ էր: Սահմանադրական փոփոխություններով, որովհետեւ գործող սահմանադրության 66-րդ հոդվածը բացառում է Թուրքիայի քրդերի ինքնության ճանաչումը, իսկ 42-րդըՙ որեւէ լեզվի ուսուցումը որպես մայրենի: Սահմանադրության փոփոխության հարցում Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը բախվում է Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների բուռն հակազդեցությանը: Մասնակի փոփոխությունն էլ անբավարար է համարում քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը:

Այսինքն, նա նույնպես սահմանադրության փոփոխության հարցում հակադրվում է Էրդողանի կուսակցությանը: Այսպիսով, Թուրքիայի ազգային մեծ ժողովի օրակարգից աստիճանաբար դուրս է մղվում փոփոխության հարցը: Քրդերին ընդառաջելու առումով խնդիրը սակայն սոսկ սահմանադրությունը չէ, այլ «ահաբեկչության դեմ պայքարի» օրենքը: Թեեւ դրա փոփոխությունը առանձնակի դժվարություն չի ներկայացնում Էրդողանի կուսակցության կամ կառավարության համար, բայց եւ այնպես որեւէ քայլ այդ ուղղությամբ նույնպես չի կատարվում: Դրան հետեւում են երկուստեք մեղադրանքները:

Էրդողանի կառավարությունը մեղադրում է PKK-ին, թե իր մարտիկների 20 տոկոսին է միայն դուրս բերել Թուրքիայի սահմաններից, հակառակ բոլորին մեկ ամսվա ընթացքում դուրս բերելու պայմանավորվածության, ավելին, համալրում է իր շարքերը: Քրդական կողմն էլ, ի դեմս «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության, անգործության մեջ է մեղադրում կառավարությանը, կասկածի տակ է դնում քրդական հարցի կարգավորման նրա անկեղծությունը եւ ընդգծում, որ կարգավորման առաջին փուլը հանդիսացող PKK-ականների դուրսբերումն արդեն ավարտված է:

Այս մեղադրանքները միաժամանակ PKK-ի հետ հաշտեցման գործընթացից քրդական հարցի կարգավորման գործընթացին անցնելու պահանջ ենՙ ուղղված Էրդողանի կառավարությանը: Չպետք է սակայն մոռանալ, որ քրդական հարցի աշխարհագրությունը Թուրքիայով չի սահմանափակվում: Հյուսիսային Իրաքի դե ֆակտո անկախ «Քուրդիստան» շրջանի հարեւանությամբ այդպիսի մի շրջան PYD-ի գլխավորությամբ կազմավորվում է նաեւ Սիրիայի հյուսիսում:

Հատկանշական է, որ PKK-ի սիրիական թեւը հանդիսացող PYD-ն հյուսիսային Սիրիայում վերահսկողություն է հաստատել, դուրս մղելով այս շրջանից «Ալ Ղաիդային» ու ահաբեկչական այս կազմակերպությանն առընթեր «Ան Նուսրային», որոնք իրենց հերթին դուրս էին մղել Թուրքիային: Ավելին, «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասուդ Բարզանին պատրաստվում է ամենայն հավանականությամբ սեպտեմբերին հրավիրել համազգային քրդական համագումար մասնակցությամբ նաեւ Թուրքիայի քրդերի:

Փոխկապակցված այս զարգացումները ոչ միայն չեն անդրադառնում Թուրքիայում քրդական հարցի կարգավորման Էրդողանի կառավարության նախաձեռնության վրա, այլեւ թուրքական եւ քրդական կողմերին դնում են սպասողական վիճակի մեջ: Այդ ընթացքում շարունակվում է փոխմեղադրանքը:

Դրա վառ ապացույցը PKK-ի ղեկավար կազմից Սաբրի Օքի գերմանական «Դոյչե վելլե» թերթի անգլիական ծառայությանը տված հարցազրույցն է: Նա ասել է, որ PKK-ականների վերջին խումբը դուրս գալով Դերսիմից, օրերս հասել է Հյուսիսային Իրաք, հակառակ պնդումներին, PKK-ի բոլոր մարտիկները հավաքվում են Ղանդիլի լեռան ստորոտում, այլ ոչ թե անցնում Սիրիա, իրենց համբերությունը սահման ունի, իրենք կատարել են ստանձնած բոլոր պարտավորությունները, եթե Անկարան մինչեւ հոկտեմբերի 15-ը որեւէ քայլ չկատարի, ապա չեղյալ են հայտարարելու զինադադարը:

Սաբրի Օքը հարցազրույցում անդրադարձել է նաեւ Սիրիայի հյուսիսում ընթացող զարգացումներին, եւ ինչպես «Դունիա բուլթենին» է երեկ վկայել, ավելացրել է. «Մենք ո՛չ Ասադի վարչակարգին ենք պաշտպանում, ո՛չ էլ սիրիական ընդդիմությանը: Ինքնիշխանության իրավունք ունեն նաեւ քրդերը: Վերջին օրերին մեր մարտիկները թեժ կռիվների մեջ են մտել Անկարայի աջակցությունը վայելող իսլամ արմատական խմբավորումների հետ, որովհետեւ Թուրքիան Սիրիայում չի ցանկանում տեսնել քրդական որեւէ կազմավորում: Մեր ժողովուրդը ալավիների, հայերի եւ այլոց հետ եղբայրության է ձգտում եւ երդում է տվել, որ ձերբազատվի «Ան Նուսրայի» նման խմբավորումներից: Թուրքիան չպետք է թշնամու աչքով նայի Սիրիայի քրդերին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ