RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-26 23:41:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1131, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԻՐԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ «ԼՐՏԵՍԱԿԱՆ ՑԱՆՑ Է ՍՏԵՂԾԵԼ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Այդ մասին երեկ հաղորդել է virtualaz.org-ը, որի տեղեկացվածությամբ` Բաքվում «իրանական բուժհաստատությունները վերջին ժամանակներս հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, եւ դրանց փակվելու գլխավոր պատճառը լրտեսական գործունեությունն է»:

Ավելի վաղ ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Արակչին, անդրադառնալով Բաքվում իրանական բուժհաստատությունների փակմանը, ասել էր, որ «դա կապ չունի սրբազան Ռամազան ամսվա հետ, ադրբեջանական կառավարությունը նման դեպքերի համար նոր չափորոշիչներ է սահմանել, որը ցանկացած ինքնիշխան պետության իրավունքն է»: Նրա ասելով` «բուժհաստատությունները պետք է համապատասխանեն նոր պահանջներին»:

ԻԻՀ արտգործնախարարության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել էր, որ «Իրանի Կարմիր մահիկի ընկերության պատվիրակությունը եղել է Ադրբեջանում` պարզելու, թե ինչ պիտի արվի, որպեսզի բուժհաստատությունները համապատասխանեն ստանդարտներին»: Նա նաեւ հույս էր հայտնել, որ «տեխնիկական խնդիրները լուծելուց հետո Ադրբեջանում իրանական բուժհիմնարկները կվերսկսեն իրենց գործունեությունը»:

Virtualaz.org-ը, մինչդեռ, հայտնել է նաեւ, որ «Ադրբեջանի առողջապահության նախարարությունն իրանական բուժհաստատություններում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ»: Թե կոնկրետ ի՞նչ խախտումների մասին է խոսքը, լրատվամիջոցը ոչինչ չի ավելացրել: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի առողջապահության նախարարությունում էլ չգիտեն, թե հրապարակային ինչ բացատրություն պետք է տրվի Բաքվում իրանական բուժհաստատությունների փակման իրողությանը:

Հարկ է, թերեւս, նկատել միայն, որ այս ամենը տեղի է ունենում Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության նախօրերին, ինչը Թեհրանում հազիվ թե աննկատ մնա: Մինչդեռ Ռուհանիի ընտրությանը հաջորդած` ադրբեջանական կողմի առաջին արձագանքներում իշխող կանխատեսումն այն է, որ «երկու երկրների հարաբերությունների բարելավման հնարավորություն է ստեղծվել, եւ այն պետք է խելամտորեն օգտագործել»:

Բաքվում իրանական բուժհաստատությունների փակումը, ինչ բացատրությամբ էլ որ դա արվել է, հնարավոր չէ դիտել Ադրբեջանի կողմից Իրանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլ, եթե չասենք, որ դա ակնհայտ թշնամական կեցվածք է հարեւան երկրի հանդեպ: Իսկ եթե ավելացնենք, որ արդեն պաշտոնապես է խոսվում իսրայելական հետախուզության կողմից Ադրբեջանի` ԻԻՀ սահմանակից տեղաշրջանում ձեռնարկվող քայլերի մասին, ապա թերեւս հասկանալի կդառնա, որ «բուժհաստատությունները լրտեսական ցանցի վերածելու» մասին Բաքվից Իրանին ներկայացված մեղադրանքներն ընդամենը «հավասարակշռություն ստեղծելու» ոչ այնքան գրագետ փորձեր են:

Հետեւաբար, պետք է ակնկալել, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը չի թուլանալու: Օրերս, անդրադառնալով Նախիջեւանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկն անսպասելի ենթադրություն էր արել, թե «չի բացառված, որ կողմերը (Թուրքիան եւ Ադրբեջանը) փորձարկում են իրանական զորքերը Խոյ քաղաքի շրջանում արգելափակելու եւ դեպի Թավրիզ ճեղքում անելու ռազմական սցենարը»:

Պատահակա՞ն դիտարկում է: Հազիվ թե, որովհետեւ թուրքական զորախմբի ներկայությունը Նախիջեւանում սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար: Իսկ «դեպի Թավրիզ ճեղքում անելու» նպատակը միշտ կարելի է սքողել Բաքվում «իրանական լրտեսական ցանցի», Ադրբեջանում «կրոնապետություն ստեղծելու մտադրության» եւ այլնի մասին քարոզչությամբ:

Ի՞նչ է սպասվում` գուշակությունների չտրվենք: Միայն արձանագրենք իրողությունը` Ադրբեջանի եւ Իրանի միջեւ լարվածությունն ակնհայտորեն մոտենում է ճգնաժամային նիշի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ