RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-07-26 23:41:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1553, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՊՈԶՆԵՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ» ԵՎ ԼՔՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Եթե մարդիկ իրոք առաջացել են կապիկներից, ինչում հավատացած է ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները նաեւ, ապա նշանակում է, որ բոլոր ազգերն առաջացել են կապիկներից, ասենք, ռուսներն էլ, ֆրանսիացիներն էլ, վրացիներն էլ, մեքսիկացիներն ու հնդիկներն էլ, անգամ գերմանացիներն ու շվեդները: «Մարդն առաջացել է կապիկից» տեսության կողմնակցիների, այդ թվումՙ Պոզների համար խնդիրն այն է, որ, օրինակ, Փարիզում մարդիկ ավելի հեռու են գնացել «իրենց նախահայր կապիկից» ու նման չեն նրան, «մարդ են դարձել», քան Մոսկվայում, որտեղ, ինչպես Պոզներն է ասել, կապիկներ են ապրում, եւ ինքը չի պատրաստվում այլեւս միեւնույն երկրում ապրել կապիկների հետ: Newsbalt.ru գործակալությունը հաղորդում է, որ Վլադիմիր Պոզները վերջնական որոշում է կայացրել լքելու Ռուսաստանն ու մշտական բնակության մեկնելու Փարիզ: Պոզներն ասել է. «Բոլորին է հայտնի, որ ես աթեիստ եմ եւ հավատում եմ, որ կապիկից եմ առաջացել: Այն նույն կապիկից, որին գիտելիքներն ու աշխատանքը մարդ դարձրին: Ի հակադրություն ինձ` պատգամավորները, բոլորը մեկի նման, եկեղեցականացվեցին եւ ենթադրում են, թե հավատում են, որ Աստծու կողմից են ստեղծվել: Եվ նրանք, ովքեր քայլում են «ռուսական եթերում»` ազգայնական խորհրդանիշներով եւ միեւնույն ժամանակ սրբապատկերներ ունեն բռնած, նույնպես հավատում են դրան: Դրա համար նրանք ավելի շատ են նմանվում կապիկների: Հետեւաբար առջեւում էվոլուցիայի երկար ճանապարհ կա: Հնարավոր է, որ նրանցից մարդիկ դուրս գան: Սակայն ես ծեր եմ: Չգիտես ինչու, բոլորը մոռանում են, որ ես 78 տարեկան եմ: Ցավոք սրտի, այդքան սպասելու ժամանակ չունեմ: Դրա համար ասում եմ` շնորհակալություն բոլորին: Կհանդիպենք եկող կիրակի եւ այդ ամեն ինչի մասին կխոսենք: Դա կլինի իմ վերջին հաղորդումը Փարիզ մեկնելուց առաջ: Ես ցավով եմ հեռանում Ռուսաստանից, բայց դառնալով մարդՙ ես այլեւս չեմ ցանկանում կիսել նույն երկիրը կապիկների հետ: Ահա այսպիսի ժամանակներ»:

Թերեւս, առանց մեկնաբանությունների...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ